ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


19.12.2014

Ստորագրվել է Հայ-իրանական փոխըմբռնման հուշագիր

Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 12-րդ նիստին մասնակցելու նպատակով 2014 թվականի դեկտեմբերի 14-17-ը Թեհրանում էր գտնվում ՀՀ պատվիրակությունը, որի կազմում էին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Արմեն Ղուլարյանը և նախարարության աշխատակազմի ինժեներատեխնիկական աշխատանքների և տեխնիկական նորմավորման մեթոդաբանության վարչության պետ Լևոն Քոսյանը:

Դեկտեմբերի 15-ին տեղի ունեցած Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքային քննարկումների ընթացքում դիտարկվել են տարբեր բնագավառներում համագործակցության համար երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, որոնց վերաբերյալ մշակված ձևակերպումները տեղ են գտել ստորագրվելիք փաստաթղթերի նախագծերում:

Աշխատանքային խմբի քաղաքաշինության բնագավառին առնչվող հարցերի քննարկումների արդյունքում կողմերը կարևորել են համագործակցությունը քաղաքաշինության բնագավառում և համաձայնել քայլեր ձեռնարկել սեյսմակայուն շինարարության նորմատիվատեխնիկական փաստաթղթերի կատարելագործման ու արդիականացման, ինչպես նաև շենքերի ու շինությունների վերակառուցման, վերականգնման ու ուժեղացման ժամանակակից տեխնոլոգիաների և դրանց սեյսմակայունությունը բարձրացնող նոր մեթոդների ներդրման ոլորտներում երկու երկրներում ձեռք բերված փորձի փոխանակման հարցում:

Այցի ընթացքում հանդիպում է տեղի ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհաշինության և քաղաքաշինության նախարարության ճարտարապետության և քաղաքային վերականգնման, քաղաքաշինության և ճարտարապետության գծով փոխնախարար, Իրանի քաղաքաշինության և ճարտարապետության բարձր խորհրդի քարտուղար`  Փիրուզ Հենաչիի և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ Արմեն Ղուլարյանի միջև: Հանդիպման ընթացքում քննարկվել են ստորագրվելիք փոխըմբռնման հուշագրի նախագծում տեղ գտած համագործակցության առաջարկները, ինչպես նաև քաղաքաշինության բնագավառին առնչվող երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Փոխնախարարները պայմանավորվածություն են ձեռք բերել վերը հիշատակված հարցերի շուրջ համագործակցությունն իրականացնել 2015 թվականի ընթացքում փորձագիտական աշխատանքային խմբերի համատեղ քննարկումների և գիտաժողովների` միջոցով:

Նիստի ավարտին ստորագրվել է «Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 12-րդ համատեղ նիստի փոխըմբռնման հուշագիրը: