ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


09.12.2014

Քաղաքաշինության նախարարն այցելել է Լոռու մարզ

ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվիրակությունը նախարար Նարեկ Սարգսյանի գլխավորությամբ դեկտեմբերի 6-ին այցելել է ՀՀ Լոռու մարզ` Ալավերդի և Ախթալա քաղաքներ՝ տեղում քննարկելու աղետի գոտում կատարված-կատարվելիք աշխատանքները, ինչպես նաև՝ Լոռու մարզում իրականացվելիք ներդրումային-քաղաքաշինական ծրագրերը:

Քաղաքաշինության նախարարը Ալավերդու և Ախթալայի քաղաքապետարաններում  խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը և 2 համայնքների ղեկավարները: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են համայնքների քաղաքաշինական զարգացման, անավարտ շինությունների, քաղաքի բնակարանային ֆոնդի կառավարման, վթարային շենքերի ամրացման, շենքերի էներգաարդյունավետության բարձրացման, ինչպես նաև երկրաշարժից տուժած քաղաքացիների բնակարանային խնդիրների կարգավորման ծրագրերի իրականացման վերաբերյալ հարցեր:
Նախարարն անդրադառնալով վերը նշված հրատապ հարցերի լուծման անհրաժեշտությանը և նշելով կոնկրետ աղբյուրներ, միաժամանակ տարածքների համաչափ զարգացման համատեքստում կարևորել է Ալավերդիում և Ախթալայում  քաղաքաշինական զարգացման ծրագրերի իրականացումը: Նա նշել է, որ  այս առումով համագործակցության լուրջ հիմքեր կան միջազգային, այդ թվում՝ նաև ֆրանսիական ներդրողների և ընկերությունների հետ, քանզի հայ–ֆրանսիական առնչություններն այս  քաղաքներում և հատկապես՝ Ախթալայում պատմականորեն են հայտնի. <<Քաղաքների պատմամշակութային հատվածների ճարտարապետական լուծումներով, կանաչ ճարտարապետության կիրառմամբ, ի հավելումն՝ հայկական հյուրընկալությամբ ու ազգային  խոհանոցով, Լոռու մարզի այս 2  քաղաքները կարող ենք վերածել և գիտագործնական հանդիպումների կազմակերպման հարմար վայրերի և զբոսաշրջային գոտու>>,-ասել է Ն. Սարգսյանը:
Ախթալայում և Ալավերդիում անցկացրած խորհրդակցություններից հետո նախարար Սարգսյանը մեկնել է Սպիտակ, որտեղ սբ. Հարություն եկեղեցում մասնակցել է 88-ի երկրաշարժի զոհերի ոգեկոչման արարողությանը նվիրված պատարագին: