ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


04.12.2014

Հստակեցվել է պետական ծառայողների բնակարանների համար սերվերի մուտքի բանալի ստանալու վերջնաժամկետը

ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 1115-Ն որոշմամբ կարգավորվում է պետական ոլորտի ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 6/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների և ավտոկայանատեղերի վաճառքի պայմանների հետ կապված հարաբերությունները և կարգը:
Համաձայն կառավարության վերոհիշյալ որոշման` ծրագրի շրջանակներում կառուցվող շենքերից բնակարանների բաշխման ու վաճառքի աշխատանքները Հայաստանի Հանրապետության անունից կազմակերպում և ղեկավարում է ՀՀ քաղաքաշինության նախարարությունը՝ ՀՀ ՔՆ <<Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ>> պետական հիմնարկի միջոցով:

Վերոնշյալ որոշման դրույթների և ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի նոյեմբերի 28-ի թիվ 299-Ա հրամանի համաձայն սահմանվել է վերջնաժամկետ` սերվեր մուտք գործելու բանալին ստանալու համար վճարումն իրականացնելու համար: Վճարման ենթակա գումարը կազմում է 400.000 ՀՀ դրամ, որը պետք է վճարել ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի գործառնական վարչության՝ ՀՀ ՔՆ <<Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ>> ՊՀ-ի հետևյալ հաշվեհամարին՝ 900013000063:

Տեղեկացնենք, որ վճարման վերջնաժամկետ է սահմանվել սույն թվականի դեկտեմբերի 11-ը, ժամը 17:59:


Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 011-621-776 հեռախոսահամարով: