ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


27.11.2014

ՀՀ քաղաքաշինության նախարարությունն արձագանքում է

Առաջնորդվելով «ԶԼՄ-ների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետով («Անձն իրավունք ունի լրատվական գործունեություն իրականացնողից պահանջել հերքելու իր իրավունքները խախտող փաստացի անճշտությունները, որոնք տեղ են գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, եթե վերջինս չի ապացուցում, որ այդ փաստերը համապատասխանում են իրականությանը»), արձագանքում ենք «Հրապարակ» օրաթերթի 2014 թվականի նոյեմբերի 11-ի համարում տպագրված՝ հոդվածագիր Հասմիկ Մելքոնյանի հրապարակմանը:

Բնավ նպատակ չունենալով թվաբանական գիտելիքներ ցուցադրել

ՀՀ կառավարության 2008 թվականի հունիսի 12-ի N 23 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած՝ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման հայեցակարգով ձևավորվել են պետական պարտավորություններ՝ համապատասխան համայնքների ղեկավարների կողմից հաստատված ցուցակներում սահմանված կարգով հաշվառված՝ բազմաբնակարան բնակարանային ֆոնդում բնակարան կորցրած այն ընտանիքների նկատմամբ, որոնք կամ որոնց ընտանիքի մի մասը նախորդ տարիներին պետական աջակցությամբ իրականացված բնակապահովման ծրագրերի շրջանակներում չեն ստացել նախկինում զբաղեցված բնակարանի չափով (ըստ սենյակների թվի) բնակարան:

Տվյալ դեպքում, ՀՀ կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 432 որոշման համաձայն Գյումրու քաղաքապետի կողմից 2008 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ հաստատված հերթացուցակում հաշվառված են 4270 ընտանիքներ, որոնցից, վերը նշված պարտավորությունների համատեքստում, պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) շրջանակներում բնակարանային պայմանները բարելավելուն կարող էին հավակնել 3997 ընտանիք, բացառությամբ անհատական բնակարանային ֆոնդում տուն կորցրած և նախկինում զբաղեցրած բնակարանի սենյակների թվի չափով կամ ավել չափով բնակարան ստացած ընտանիքների, որոնց թիվը կազմում է 273 (4270-3997):

Նշված 3997 ընտանիքներից 389-ը ՀՀ կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 15-ի N 1329-Ն որոշմամբ սահմանված վերջնաժամկետում՝ 2011 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ, չեն ներկայացել և չեն ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերով համալրված փաթեթները: Արդյունքում, հանձնաժողովի կողմից ուսումնասիրվել և քննարկվել են ՀՀ Շիրակի մարզպետարանի կողմից ներկայացված` 3608 (3997-389) ընտանիքների փաստաթղթային փաթեթները:

Նշված 3608 ընտանիքներից՝ ծրագրի շահառու են ճանաչվել 3241-ը, որոնցից՝
2797 ընտանիքների բնակարանային խնդիրները լուծվել են 2010-2012թթ. կառուցված 2812 բնակարաններից բնակարանների հատկացմամբ (ՀՀ կառավարության առանձին որոշումներով 15 բնակարաններր հատկացվել են սոցիալական այլ խմբերում ընդգրկված (զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց):

444 ընտանիքների (ներառյալ բնակապահովման իրենց իրավունքը դատական կարգով վերականգնած ընտանիքները) բնակարանային խնդիրը նախատեսվում է լուծել բնակարանների գնման վկայագրերի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար ֆինանսական աջակցության տրամադրմամբ՝ 2 փուլով:

1-ին փուլում՝ մոտ 215 ընտանիքների հնարավորություն կընձեռվի ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 2-ի N 1151-Ն որոշմամբ ՀՀ Շիրակի մարզպետարանին հատկացված միջոցների հաշվին բարելավել բնակարանային պայմանները, իսկ մնացած մոտ 229 ընտանիքներին նախատեսվում է վկայագրեր տրամադրել 2-րդ փուլում` 2015 թվականի 2-րդ կիսամյակում:

Ընդ որում, ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 2-ի N 1151-Ն որոշման   9-րդ կետի 3-րդ ենթակետի դրույթների համաձայն վկայագիր ստացած, սակայն բնակարան (բնակելի տուն) ձեռք չբերած, կամ տրամադրվող՝ բնակարանի գնման վկայագրից հրաժարված, կամ որոշմամբ սահմանված ժամկետում վկայագիր ստանալու համար ՀՀ Շիրակի մարզպետին դիմում չներկայացրած անձանց (ընտանիքների) բնակարանային խնդիրների լուծման նկատմամբ ծրագրի շրջանակներում պետական պարտավորությունները համարվում են դադարեցված:

Սակայն այդ անձանց (ընտանիքների) համար պահպանվում է պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման այլ ծրագրերի շրջանակներում բնակարանային պայմանների բարելավման իրավունքը:
Եվս 367 (3608-3241) ընտանիքներ չեն ճանաչվել Գյումրի քաղաքում պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շահառու՝ ծրագրի չափանիշներին չհամապատասխանելու (բնակարանային պայմանները բարելաված, այլ բնակավայր մշտական բնակության փոխադրված, երկրաշարժի հետևանքով բնակարան կորցնելու փաստը չհիմնավորված և այլն) պատճառաբանությամբ կամ մահվան կապակցությամբ:

 Ինչ վերաբերում է հարցի իրավական կողմին, այն է՝
 Ինչով   «պիտի զբաղվի» և որտեղ պետք է  «նստի» ՀՀ քաղաքաշինության նախարարությունը՝ սահմանված է ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի  «ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու,  «ՀՀ քաղաքաշինության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1294-Ն որոշմամբ:

Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների (բնակարանների) հատկացման հարցերով հանձնաժողովն (այսուհետ՝ հանձնաժողով) իր գործունեությունը իրականացնում է ՀՀ կառավարության 2009 թվականի նոյեմբերի 26-ի N 1402-Ն որոշման 1-ին կետով հաստատված կանոնակարգի, աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովման հետ կապված հարցերը կարգավորող այլ իրավական ակտերի, ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան:

Շահառուների ճանաչման գործընթացի իրականացման ժամանակ հանձնաժողովի նիստերը հիմնականում հրավիրվել են Գյումրիում և այդ նիստերին հնարավորություն են ունեցել մասնակցել տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև զանգվածային լրատվամիջոցների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Բացի այդ, թե նիստերի ընթացքում, թե ՀՀ քաղաքաշինության նախարարությունում մշտապես կազմակերպվել են քաղաքացիների ընդունելություններ, որոնց ընթացքում նրանց բարձրացրած հարցերի վերաբերյալ տրվել են սպառիչ պարզաբանումներ:

Ինչ վերաբերում է Գագիկ Հարությունյանի ընտանիքը ծրագրի շահառու չճանաչելու հարցին, ապա պետք է նշել, որ ընտանիքին ծրագրի շրջանանկներում բնակարանային պայմանները բարելավելու իրավունք ունեցողների ցուցակում չընդգրկելու համար հիմք է հանդիսացել Գ. Հարությունյանի կնոջ անվամբ Գյումրի քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 7 շենքի N 22-23-24` 138.41 քմ ընդհանուր մակերեսով բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման փաստը:
Գ. Հարությունյանը, համաձայն չլինելով իր ընտանիքի վերաբերյալ ընդունված որոշման հետ, այն բողոքարկել է դատական կարգով, խնդրել է դատարանից անվավեր ճանաչել հանձնաժողովի որոշումը և պարտավորեցնել հանձնաժողովին՝ իր ընտանիքին բնակապահովման ծրագրի շահառու ճանաչել՝ հատկացնելով բնակարան:

ՀՀ վարչական դատարանի 2013 թվականի հունվարի 30-ի վճռով անվավեր է ճանաչվել հանձնաժողովի որոշումը՝ Գ. Հարությունյանի ընտանիքի մասով, իսկ հայցի պարտավորեցման մասից Գ. Հարությունյանը հրաժարվել է նախնական դատական նիստի ընթացքում: Ընդ որում, ՀՀ վարչական դատարանի կողմից վիճարկվող ակտը քննարկվել է հիմնականում  «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի համատեքստում:

Հանձնաժողովը Գ. Հարությունյանի ընտանիքի բնակապահովման հարցը լրացուցիչ՝ բնակչի մասնակցությամբ քննարկել է 2014 թվականի օգոստոսի 21-ին՝ դատարանի վճռի հիման վրա, հաշվի առնելով դատարանի կողմից վճով արտահայտված դիրքորոշումը:

Քննարկման արդյունքներով հանձնաժողովի դիրքորոշումը՝ Գ. Հարությունյանի ընտանիքի բնակապահովման հարցի վերաբերյալ, մնացել է անփոփոխ: Գ. Հարությունյանի ընտանիքը չի ճանաչվել ծրագրի շահառու և չի ընդգրկվել ծրագրի շրջանակներում բնակարանային պայմանները բարելավելու իրավունք ունեցողների ցուցակում հաշվի առնելով, որ, դեռևս 1999 թվականի հունիսի 2-ին՝ Գյումրի քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 7 շենքի N 22-23-24` 138.41 քմ ընդհանուր մակերեսով բնակարանի նկատմամբ Գ. Հարությունյանի կնոջ սեփականության իրավունքի գրանցման պահից, Գ. Հարությունյանի ընտանիքը բարելավել է բնակարանային պայմանները և դրանով վերացել են ընտանիքի՝ անօթևան համարվելու և արտահերթ բնակարան ստանալու իրավունք ունեցող համարվելու հիմքերը:

Ընդ որում, հանձնաժողովի կողմից ընդունված որոշման վերաբերյալ Գ. Հարությունյանը տեղեկացվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության 2014 թվականի սեպտեմբերի 1-ի N 03/13.1/4357-14 գրությամբ:

Անդրադառնալով Գագիկ Հարությունյանի մահվան պատճառների վերաբերյալ հոդվածագրի կողմից ներկայացված «վարկածին», պետք է նշել, որ Գյումրու անօթևանների հերթացուցակում հաշվառված անձ լինելուց բացի Գ. Հարությունյանը երկար տարիներ աշխատել է ՀՀ Շիրակի մարզպետարանում և մարզպետարանի նրա գործընկերներից ստացված տեղեկություններով հերքվում է հոդվածագրի կողմից ներկայացված տվյալների հավաստիությունը:

Հետևաբար, Գ.Հարությունյանի առողջական վիճակի վատթարացման և մահվան պատճառների վերաբերյալ հոդվածագրի կողմից ներկայացված տվյալներն աղավաղված են, իսկ նրա ընտանիքի ողբերգությունը շահարկելու  «նախաձեռնությունը»՝ առնվազն ոչ կոռեկտ: