ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


18.11.2014

Խնդիրները պետք է լուծվեն, այլ ոչ թե՝ շրջանցվեն

Նոյեմբերի 17-ին կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն անդրադարձել է քաղաքաշինության բնագավառի մի շարք հրատապ հարցերի, որոնց լուծմամբ  համակարգում առկա շատ խնդիրներ կկանոնակարգվեն: Մասնավորաբար, նախարար Սարգսյանը կարևորորել է 2005 թվականին լուծարված՝  քաղաքաշինական փաստաթղթերի պետական փորձաքննությունների կենտրոնի վերստեղծման հարցը, հանձնարարելով այս առումով առաջիկայում խորհրդակցություն հրավիրել՝ կատարված աշխատանքներն ամբողջացնելու և խնդրին հնարավորինս արագ լուծում տալու համար:
Նախարարն անդրադարձել է նաև <<Հայսեյսմշին ԳՊ ԳՀԻ>> ԲԲ ընկերության և <<Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի>> համագործակցության անհրաժեշտությանը՝ գիտատեխնիկական բնագավառում, սեյսմամեկուսացման եղանակով գոյություն ունեցող շենքերի սեյսմազինվածության բարձրացման և այս համատեքստում հանրապետությունում և հատկապես մայրաքաղաքում առկա մանսարդների կանոնակարգմանը:
Խորհրդակցության ընթացքում կարևորելով Հայաստանում քաղաքաշինական անվտանգության հայեցակարգի ձևավորումը՝ նախարար Սարգսյանը նշել է, որ հայեցակարգը մշակելիս Հայաստանը և Արցախը հարկ է դիտարկել քաղաքաշինական միասնական նախագծի մշակման համատեքստում համատեղ՝ մշակման աշխատանքներին մասնակից դարձնելով <<Հայնախագիծ>> ՓԲ ընկերության մասնագետներին:
Նախարարը հանձնարարել է համապատասխան ստորաբաժանումներին առաջիկայում նախապատրաստել նախարարի հերթական հանդիպում Կոնդի և 33 թաղամասի` Ֆիրդուսի իրացման տարածքների բնակիչների հետ:
Անդրադարձ եղավ  հանրապետությունում գործող մշակութային օբյեկտները հաշմանդամություն ունեցող անձանց հարմարեցնելու խնդրի վերաբերյալ քաղաքաշինության և մշակույթի նախարարությունների, ինչպես և՝ այս բնագավառի Հ/կ-ների հետ արդեն իսկ սկսված համագործակցությանը, հանդիպում-քննարկումների կազմակերպմանը:
Ավելացնենք, որ Լոռու մարզ կատարվելիք առաջիկա այցելության ընթացքում նախարարության աշխատանքային խումբը քննարկում-խորհրդակցություն կանցկացնի աղետի գոտու բնակապահովման ծրագրերի վերաբերյալ: