ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


07.11.2014

Կմշակվի Հայաստան-Արցախ քաղաքաշինական անվտանգության հայեցակարգ

ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվիրակությունը  նախարար Նարեկ Սարգսյանի գլխավորությամբ նոյեմբերի  4-5-ը Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրավերով այցելել է Արցախի Հանրապետություն` քննարկելու քաղաքաշինական խնդիրներ:
ԼՂՀ նախագահի նստավայրում կայացած հանդիպման ընթացքում  քննարկվել են հայկական երկու հանրապետությունների քաղաքաշինության նախարությունների միջեւ համագործակցությանը եւ Արցախում մի շարք ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ողջունելով ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանին և պատվիրակության անդամներին,  վստահություն է հայտնել, որ  հանդիպումը կնպաստի Հայաստան-Արցախ`  քաղաքաշինական  արդյունավետ համագործակցություն ձևավորելուն, միաժամանակ շեշտելով. <<Ակնկալում եմ, որ ձեր մասնակցությունը լինելու է ոչ միայն Ստեփանակերտի գլխավոր հատակագծի վերանայման, այլ ընդհանրապես`նոր որակի քաղաքականություն իրականացնելու միջոցով` երկուստեք լուրջ համագործակցություն ծավալելու հնարավորությունների ստեղծման համատեքստում>>:
Իր  խոսքում ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն անդրադարձել է ավելի վաղ` առավոտյան Ստեփանակերտի քաղաքապետարանում կայացած  խորհրդակցությանը,  որի շրջանակում արդեն իսկ  ուրվագծվել է համագործակցության հիմնական սկզբունքները ներառող  ճանապարհային քարտեզը: Այս առումով նախարար Սարգսյանը հատուկ կարևորել է  Հայաստան- Արցախ քաղաքաշինական անվտանգության հայեցակարգի մշակումը:  <<Պայմանավորվել ենք ԼՂՀ քաղշիննախարարի հետ շրջանակային համաձայնագիր ստորագրել,  որն իր մեջ կներառի 2 կառուցվածքների ակտիվ մասնակցություն բոլոր ուղղություններով:  Պատրաստ ենք նաև քաղաքաշինական պլանավորման, տարածքների հատակագծման փաստաթղթերի,  գոտևորման նախագծերի իրականացման հարցում լուրջ աջակցություն տրամադրել Հայաստան-Արցախ քաղաքաշինական անվտանգության հայեցակարգի մշակման սկիզբը դնելով>>:
Հայաստանի քաղաքաշինության նախարարն անդրադարձել է նաև Արցախի մայրաքաղաքի կենտրոնի վերաբերյալ մասնագիտական մրցույթ կազմակերպելու` ԼՂՀ նախագահի կողմից ավելի վաղ արված առաջարկությանը, ուր  ներգրավված կլինեն  ՀՀ և ԼՂՀ լավագույն ուժերը:
Հանդիպմանը ներկա էին նաև ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ  Արմեն  Ղուլարյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, <<Հայնախագիծ>> ինստիտուտի գլխավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը, ԼՂՀ <<Ճարտնախագիծ>> ընկերության տնօրեն, ճարտարապետ Մամիկոն Ֆարսյանը, <<Հայնախագիծ>> ՓԲԸ  արվեստանոցների ներկայացուցիչները: