ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


07.11.2014

Խորհրդակցություն` Ստեփանակերտի քաղաքապետարանում

Նոյեմբերի 4-5-ը ԼՂՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվիրակությունը Ստեփանակերտի քաղաքապետարանում ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանի և Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի, ճարտարապետական արվեստանոցների ներկայացուցիչների մասնակցությամբ  մանրամասն քննարկել են Ստեփանակերտ քաղաքի գլխավոր հատակագծի արդիականացմանն առնչվող խնդիրներ: Բանն այն է, որ   Ստեփանակերտում վերջին տասնամյակում քաղաքաշինական փոփոխություններ են կատարվել,   որոնք  իրենց արտացոլումը չեն գտել հատակագծի մեջ: Քննարկման ընթացքում ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը առաջարկել է ԼՂՀ քաղաքաշինության նախարարին և Ստեփանակերտի քաղաքապետին` ներկայացնել Ստեփանակերտի իրենց տեսլականը` նախանշելով առկա  բոլոր հիմնախնդիրները և հաշվի առնելով  քաղաքի հեռանկարային զարգացումը:
Լսելով ԼՂՀ քաղաքաշինության նախարարի և  Ստեփանակերտի քաղաքապետի կողմից բարձրացված հարցերը` Ստեփանակերտի գլխավոր հատակագծի վերանայում և արդիականացում, կենտրոնի գոտևորում և բեռնաթափում, և այլն,  ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը հավաստիացրել է, որ նախարարության և <<Հայնախագիծ>> ինստիտուտի պատասխանատուների հետ անդրանիկ այցը Արցախ միտված է տեղում լինելով ծանոթանալ հիմնահարցերին և նպաստել դրանց լուծմանը: Այս առումով նախարարը կարևորել է Երևանի և Ստեփանակերտի ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի  ստեղծումը, ապա նաև` համագործակցության հուշագրի ստորագրումը` Ստեփանակերտի քաղաքաշինական խնդիրներին և զարգացման ծրագրերին խթանելու համար: