ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


07.11.2014

Ուշադրության կենտրոնում են Գորիսի քաղաքաշինական խնդիրները

Մարզային այցելությունների շրջանակում քաղաքաշինության նախարարության պատվիրակությունը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի քաղաքապետարանում: Խորհրդակցությանը մասնակցում էին նախարար Նարեկ Սարգսյանը, նախարարի տեղակալ Արմեն Ղուլարյանը, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը, այլ պաշտոնատար անձինք:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին Գորիս քաղաքի քաղաքաշինական հիմնախնդիրների, կառուցապատման ու բարեկարգման, ինչպես նաև Գորիսի պատմական կենտրոնի վերակառուցման (արտաքին ճակատների հարդարում, մանր ճարտարապետական դետալների վերստեղծում),Գորիս գյուղի պատմական արգելոցի բարեկարգման և տուրիզմի զարգացմանը նպաստող պատմական միջավայրի վերստեղծմանն ուղղված հարցեր։
Անդրադառնալով Գորիսի քաղաքաշինական հիմնահարցերին, նախարար Սարգսյանը կարևորել է Գորիսը որպես պատմաճարտարապետական  նկարագիրը պահպանած քաղաք ` առաջարկելով նախ` համատեղ աշխատանքի շնորհիվ կյանքի կոչել քաղաքի նոր  գլխավոր  հատակագիծը, ապա, նաև`քաղաքաշինական, բարեկարգման   ծրագրեր առաջարկել, որոնց իրականացմանը լրջորեն  կաջակցի քաղաքաշինության նախարարությունը:
Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաև ՄԱԿ-ի <<Խելացի քաղաքներ, կանաչ ճարտարապետություն>> ծրագրին, որի  իրականացման նախատիպ որպես` իր աշխարհագրական դիրքի, բնակլիմայական պայմանների և քաղաքաշինական ենթակառուցվածքների շնորհիվ` հենց Գորիսն է ընտրվել:
Նախարարը նաև շրջայց է կատարել` տեղում ուսումնասիրելով Գորիսի քաղաքապետի կողմից առաջարկվող բարեկարգման անհրաժեշտություն ունեցող մի քանի հատվածներ: