ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


31.10.2014

Հայրենասիրությունը խոսքով չի լինում, այլ գործի և շրջապատի հանդեպ պատասխանատվությամբ

Այսօր ԵՃՇՊՀ-ում կյացած հոգաբարձուների նիստի ընթացքում, որին մասնակցում էր նաև ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, փակ, գաղտնի քվեարկության արդյունքում «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնակատար Գագիկ Գալստյանը միաձայն ընտրվել է ռեկտորի պաշոնում:
Շնորհավորելով Գագիկ Գալստյանին  ռեկտորի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը  համոզմունք է հայտնել, որ ՀՀ քաղաքաշինության նախարարություն – Հայաստանի Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարան  համագործակցությունը առաջիկա տարիներին նոր որակով կշարունակվի:
Անդրադառնալով Գ. Գալստյանի  մարդկային և պրոֆեսիոնալ հատկանիշներին, քաղաքաշինության նախարարը նշել է. <<Բարձր պրոֆեսիոնալ որակներ ունեցող, մինչև վերջ իր վրա պատասխանատվություն վերցնող,  գիտական ասպարեզում` նոր լաբորատորիաների, նոր տեխնոլոգիաների մեջ մեծ ներդրումներ ունեցող մարդ է, ի վերջո, նա անկախ Հայաստանի շինարարության զարգացման  մեջ  իր մեծ ավանդն ունի: Այս ամենով հանդերձ` համեստ և  չափազանց պարկեշտ անձնավորություն է, ինչի համար էլ մեծ հեղինակություն է վայելում: Հայրենասիրությունը խոսքով չի լինում,  այլ գործի նկատմամբ  և այդ գործի հետ առնչվող մարդկանց հանդեպ պատասխանատվությամբ>:
ՀՀ քաղաքաշինության նախարարությունը միանում է շնորհավորանքներին  և նորանշանակ ռեկտորին մաղթում արդյունավետ աշխատանք: