ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


29.10.2014

Քննարկվեցին հայ-ռուսական համագործակցության ուղիները

«EXPO-RUSSIA ARMENIA 2014» И «ЕРЕВАНСКИЙ БИЗНЕС-ФОРУМ ցուցահանդեսի կազմակերպիչների առաջարկությամբ ՀՀ քաղաքաշինության նախարարությունումում կազմակերպվեց կլոր սեղան-քննարկում, որին մասնակցում էին հոկտեմբերի 22-24-ը Երևանում կազկակերպված բիզնես ֆորումի ներկայացուցիչները: Կլոր սեղան-քննարկմանը մասնակցել են նախարարի գլխավոր խորհրդական Ալեքսան Կարապետյանը, նախարարության աշխատակիցներ, տարբեր շինարարական կազմակերպություների ներկայացուցիչներ:
 Հանդիպման հիմնական նպատակն էր Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության միջև, ԱՊՀ անդամ երկրների միջպետական ինովացիոն համագործակցության ծրագրի քննարկումը, ինչպես նաև հետագա համգործակցության հեռանկարները:
  «Сибирь – Развитие» ընկերության գլխավոր տնօրեն Ս. Նիկիֆորովը հանդես եկավ զեկույցով` ներկայացնելով նորարար համալիր մոտեցումներով կառույցի շինարարության ընթացքը:
 Քննարկվեցին ցուցահանդեսին ներկայացված բազմաթիվ նոր տեխնոլոգիաներով մշակված տարբեր շինարարական նյութեր, որոնք չեն ենթարկվում ջերմային փոփոխությունների և կոռոզաիայի:
 Ձեռք բերվեց պայմանավորվածություն հետագա համագործակցության, նոր ցուցահանդեսների կազմակերպման և մասնագետների վերապատրաստման շուրջ: