ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


28.10.2014

Հայտնի են պետական ծառայողներին բնակարանային ապահովման ծրագրի շրջանակներում վերաֆինանսավորում իրականացնող բանկերի տվյալները

ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 1115-Ն որոշմամբ փոփոխություն կատարվեց սույն թվականի օգոստոսի 7-ի թիվ 821-Ն որոշման մեջ, որով կարգավորվում է պետական ոլորտի ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 6/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների և ավտոկայանատեղերի վաճառքի պայմանների հետ կապված հարաբերությունները և կարգը:
Համաձայն կառավարության վերոհիշյալ որոշման` ծրագրի շրջանակներում կառուցվող շենքերից բնակարանների բաշխման ու վաճառքի աշխատանքները Հայաստանի Հանրապետության անունից կազմակերպում և ղեկավարում է ՀՀ քաղաքաշինության նախարարությունը՝ ՀՀ ՔՆ <<Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ>> պետական հիմնարկի միջոցով:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ սույն կարգի պայմաններով շահառուներին հիփոթեքային վարկերով ֆինանսավորման պատրաստ <<Արդշինինվեստբանկ>> փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ վարկատու) սպասարկման գրասենյակների հասցեներն են`

NN    Անվանում                                   Հասցե
1        ԱՇԻԲ գլխամաս                          Գրիգոր Լուսավորչի 13
2        ԱՇԻԲ Կենտրոն մասնաճյուղ       Պուշկինի 21/1
3        ԱՇԻԲ Արաբկիր մասնաճյուղ       Կոմիտասի պողոտա 41
4        ԱՇԻԲ Կոմիտաս մասնաճյուղ      Կոմիտասի պողոտա 30
5        ԱՇԻԲ Կասկադ մասնաճյուղ        Թամանյան 1 տարածք 70

Ի դեպ. բնակարանների նախագծերին, հատակագծերին, գրանցման կարգին և այլ անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու համար գործում է նոր կայք` www.petbnak.am կամ www.petbnakaran.am հասցեով:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 011-62-17-76 կամ 010-56-43-16 հեռախոսահամարով: