ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


22.10.2014

<<Տաթև>> զբոսաշրջային կենտրոնի խնդիրները` ուշադրության կենտրոնում

ՀՀ քաղաքաշինության նախարարությունում կայացել է «Տաթև» զբոսաշրջային կենտրոնի քաղաքաշինական խնդիրների համակարգման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:
Նիստի ընթացքում քննարկվել են ՀՀ Սյունիքի մարզի Հալիձորի համայնքի վարչական տարածքում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից վարձակալության տրամադրված հողամասում հանգստի գոտի կազմակերպելու, Տանձատափի համայնքի գյուղատնտեսական նշանակության 0.3 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակաոուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա (ՓՀԷԿ-ի կայանային հանգույց) փոխադրելու, Տաթև համայնքի գլխավոր հատակագծում, Իրան– Հայաստան 400 ԿՎ էլեկտրահաղորդման օդային գծի անցկացման նպատակով, փոփոխություններ կատարելու, ինչպես նաև այլ հարցեր:
Քննարկումների արդյունքում յուրաքանչյուր հարցի վերաբերյալ ձևավորվել է հանձնաժողովի եզրակացությունը, իսկ որոշ դեպքերում` պահանջվել է նաև լրացուցիչ ուսումնասիրություն:
Հիշեցնենք, որ հանձնաժողովը ձևավորվել է ՀՀ վարչապետի 2011 թվականի դեկտեմբերի 23-ի «Տաթև» զբոսաշրջային կենտրոնի քաղաքաշինական խնդիրների համակարգման միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին թիվ 1255-Ա որոշմամբ: