ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


21.10.2014

Քաղաքաշինության նախարարն անդրադարձել է մշակութային օջախները հաշմանդամություն ունեցող անձանց հարմարեցնելու խնդրին

Հոկտեմբերի 20-ին կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում ՀՀ քաղաքաշինության նախարարն անդրադարձել է հանրապետությունում գործող մշակութային օբյեկտների` հաշմանդամություն ունեցող անձանց հարմարեցված լինել-չլինելու խնդրին: Իրավիճակի գնահատման համար նախարարը հանձնարարել է   աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչությանը` այս համատեքստում սեղմ ժամկետում ուսումնասիրություններ կատարել ՀՀ տարածքում` ներկայացնելով գործող մշակութային օջախներում տիրող պատկերը, մասնավորաբար` ինչ վիճակում են մուտքերը, ինչ տոկոս են կազմում թեքահարթակներ ունեցող օբյեկտներն ընդհանուրի մեջ և այլն:
ՀՀ քաղաքաշինության նախարարը նշել է, որ տվյալների հավաքագրումից և  իրավիճակը գնահատելուց հետո միայն հնարավոր կլինի քայլեր ձեռնարկել խնդրին լուծում տալու նպատակով:
  Նախարար Սարգսյանն անդրադարձել է նաև դեռևս հոկտեմբերի 6-ին մեկնարկած Երևանյան ճարտարապետական բիենալե-2014 համահայկական մրցույթ-ցուցահանդեսի  ընթացքին: Այս առումով զեկուցվել է, որ առաջիկայում մասնագիտական ժյուրին փակ, գաղտնի կարգով գնահատելու է ներկայացված աշխատանքներն` ըստ համապատասխան չափորոշիչների, ինչին կհաջորդի արդյունքների ամփոփումը, ապա` կհայտարարվեն հաղթողները:
 Հիշեցնենք, որ մրցույթ-ցուցահանդեսը ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում կգործի մինչև ս/թ նոյեմբերի 6-ը: