ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


08.10.2014

Կայացավ <<Կայուն քաղաքներ/կանաչ ճարտարապետության զարգացում>> ենթահանձնաժողովի նիստը

ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանի և Հայաստանի ճարտարապետների միավորման նախագահ Մկրտիչ Մինասյանի ղեկավարությամբ <<Հետ Ռիո+20>> գործընթացի շրջանակներում Գորիսում կայացավ <<Կայուն քաղաքներ/կանաչ ճարտարապետության զարգացում>> ենթահանձնաժողովի արտագնա նիստը: Նիստին մասնակցում էին ենթահանձնաժողովի անդամները, <<Հանուն կայուն մարդկային զարգացման>>/UNEPCom հասարակական կազմակերպության, ՀՀ Սյունիքի մարզպետարանի, Գորիսի քաղաքապետարանի, հասարակական, գիտական և այլ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ:  
 Գորիսի քաղաքապետ Վ. Ադունցը նիստի մասնակիցներին ներկայացրեց Գորիս քաղաքի ընդհանուր նկարագիրը և մարտահրավերները, իսկ <<Հանուն կայուն մարդկային զարգացման>/UNEPCom ՀԿ փորձագետ Մարգարիտա Կորխմազյանը տեղեկացրեց ՀՀ-ում <<Ռիո+20>> գործընթացի իրականացման շրջանակներում կատարվող աշխատանքների վերաբերյալ:
 ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանը ներկայացնելով «Կայուն քաղաքներ/կանաչ ճարտարապետություն» բաղադրիչի հայեցակարգային հիմնադրույթները, նշեց, որ կայուն քաղաքների գաղափարախոսության և «կանաչ ճարտարապետության» հիմնական սկզբունքների  կիրառմամբ նախատեսվում է մշակել Գորիսի համար <<Կայուն կամ <<խելացի>> քաղաք>> պիլոտային նախագծի հայեցակարգը: 
Նիստի մասնակիցները նշելով քաղաքների կայուն զարգացման առկա մարտահրավերները, կատարեցին դրանց հաղթահարմանն ուղղված որոշակի դիտարկումներ: Քննարկելով <<Կայուն կամ <<խելացի>> քաղաքների>> զարգացման ռազմավարության հիմնական ուղղությունները, քաղաքաշինական խնդիրների լուծման առաջարկները, ինչպես նաև` Գորիսի բնակիչների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ներկայացրած առաջարկություններն ու բարձրացրած խնդիրները, մասնակիցները պատրաստակամություն հայտնեցին աջակցել <<Կայուն կամ <<խելացի>> քաղաք>> պիլոտային ծրագրի մշակմանը և նախատեսված միջոցառումների իրականացմանը: