ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


19.09.2014

Շինարարության ոլորտը կանոնակարգման կարիք ունի

Այսօր ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը հանդիպեց հանրապետության շինարարական կազմակերպությունների  ներկայացուցիչներին` քննարկելու շինարարության ոլորտի մի շարք հիմնահարցեր:
Այս հանդիպմանը նախորդել էր դեռևս սեպտեմբերի սկզբին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ հանրապետության շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների և համապատասխան գերատեսչությունների  պատասխանատուների  մասնակցությամբ տեղի ունեցած  խորհրդակցությունը, որի ընթացքում վարչապետը ներկայացրել էր կառավարության` բնակարանաշինարարության ուղղությամբ նախատեսվող ծրագրերը:
ՀՀ քաղաքաշինության նախարարի մոտ  տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում շինարարության ոլորտի ներկայացուցիչներն անդրադարձան ինչպես երկարաժամկետ հիպոթեքային վարկերի սպասարկման տոկոսավճարների սուբսիդավորմանը, այնպես էլ` շինոլորտի այլ խնդիրների` մասնավորաբար, իրացման ենթակա տարածքներին, ինժեներական ենթակառուցվածքները սպասարկող կառույցների հետ առաջացած բարդություններին, որոնք լրջորեն խոչընդոտում են հանրապետությունում ներդրումային բարենպաստ միջավայր ստեղծելու ուղղությամբ գործադրվող ջանքերը:
Շահագրգիռ քննարկման արդյունքում շինարարական կազմակերպությունների  ներկայացուցիչները վերը նշված հարցերի լուծման, ոլորտի կանոնակարգման համատեքստում տարբերակներ առաջարկեցին, որոնք կուսումնասիրվեն և հանգամանալի կքննարկվեն առաջիկայում: