ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


03.09.2014

Պետական ծառայողների բնակարանների նախագծերն արդեն հասանելի են

ՀՀ կառավարության 2014 թվականի օգոստոսի 7-ի թիվ 821-Ն որոշմամբ հաստատվել է պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 6/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների վաճառքի կարգը:
Կառավարության վերոհիշյալ որոշմամբ սահմանվել է, որ ծրագրի շրջանակներում կառուցվող շենքերից բնակարանների բաշխման ու վաճառքի աշխատանքները Հայաստանի Հանրապետության անունից կազմակերպում և ղեկավարում է ՀՀ քաղաքաշինության նախարարությունը՝ ՀՀ ՔՆ <<Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ>> պետական հիմնարկի միջոցով:
Ծրագրով նախատեսված աշխատանքների ընթացքի վերաբերյալ բնակիչներին իրազեկելու, գրանցման կարգին ու պայմաններին ծանոթացնելու նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարարության պաշտոնական կայքի www.mud.am գլխավոր էջում բացվել է նոր պատուհան <<Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագիր>> անվանումով: Պատուհանում պարբերաբար կտեղադրվեն վերջին նորություններն ու թարմացումները:
Ի դեպ. բնակարանների նախագծերին, հատակագծերին, գրանցման կարգին և այլ անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու համար գործում է նոր կայք` www.petbnak.am կամ www.petbnakaran.am հասցեով:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010-56-43-16 հեռախոսահամարով: