ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


03.09.2014

Նախարարության աշխատակիցները պարգևատրվեցին շնորհակալագրերով

Այսօր ՀՀ քաղաքաշինության նախարարությունում <<Քաղաքաշինության բնագավառում ներդրած ավանդի, երկարամյա և բեղմնավոր աշխատանքային գործունեության համար>> նախարարության մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են նախարարի շնորհակալագրերով: Նախարարի անունից պարգևատրված աշխատակիցներին շնորհավորանքի խոսք է հղել և շնորհակալագրերը հանձնել նախարարության աշխատակազմի ղեկավար Վարդան Նիկոյանը:
<<Նախարարի և նախարարության ողջ անձնակազմի անունից շնորհավորում եմ բոլորիդ այս բարձր պարգևի համար: Դուք բոլորդ վաստակել եք այն Ձեր աշխատանքի շնորհիվ: Համոզված եմ, որ այսուհետ ևս կշարունակեք աշխատել նույն եռանդով ու նույն ոգով>>,- իր խոսքում նշել է նախարարության աշխատակազմի ղեկավար Վ. Նիկոյանը: