ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


25.08.2014

Անել առավելագույնը` նախարարությանը վերապահված խնդիրները լուծելու համար

Օգոստոսի 25-ին կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը մինչ բովանդակային խնդիրներին անդրադառնալը, շնորհավորել է  նախարարի գլխավոր խորհրդական Սերգեյ Մինասյանին` տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման ոլորտում ակտիվ աշխատանք ծավալելու համատեքստում` ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատուկ մրցանակի արժանանալու համար: Նախարարը նշել է, որ արդեն հիմնականում ձևավորված է նախարարության ղեկավար կազմը և  հույս հայտնել, որ ներկա կազմով պիտի հնարավորինս առավելագույնն անել` լուծելու ՀՀ քաղաքաշինության նախարարությանը վերապահված խնդիրները:
Անդրադառնալով քաղաքաշինության նախարարության ծրագրերին, նա կարևորել է ս/թ սեպտեմբերի 1-ին շահագործման հանձնվող` քաղաքաշինության նախարարության պատվիրատվությամբ իրականացված մի շարք կրթօջախների բացումը, հոկտեմբերի 6-ին Հայաստանում առաջին անգամ նշվող Ճարտարապետի համաշխարհային օրվա հետ կապված  միջոցառումները,   Երևանյան ճարտարապետական բիենալե-2014 համահայկական մրցույթ-ցուցահանդեսի անցկացումը, հոկտեմբերի 6-9-ը հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հովանավորությամբ Թորոս Թորամանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտաժողովի իրականացումը  երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում, ինչպես նաև` քաղաքաշինության նախարարության կողմից առաջիկայում հայտարարվելիք Հայկական տուն մրցույթը և ՄԱԿ–ի հետ համատող Smart city ծրագրի իրականացումը` ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում:
Քաղաքաշինության նախարարը հանձնարարեց մամուլի քարտուղարին` պարբերաբար կազմակերպել ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ   նախարարի տեղակալների և վարչությունների պետերի ասուլիսներ` կոնկրետ ոլորտների պատասխանատուների մասնակցությամբ` ներկայացնելով նախարարության կատարած աշխատանքը: