ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


19.08.2014

«ԵՐԵւԱՆՅԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԲԻԵՆԱԼԵ - 2014» համահայկական մրցույթ-ցուցահանդես

“THE YEREVAN ARCHITECTURAL BIENNALE - 2014"
Pan - Armenian Competition-Exhibition
 

 

2014թ. հոկտեմբերի 6-ից նոյեմբերի 6-ը ՀՀ քաղաքաշինության նախարարությունը Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում կազմակերպում է համահայկական ճարտարապետական մրցույթ-ցուցահանդես ‹‹Երևանյան ճարտարապետական բիենալե-2014›› խորագրով:
Բիենալեի նպատակն է` Հայաստանի և Սփյուռքի հայազգի ճարտարապետների ներուժի, գիտական և ստեղծագործական մտքի համախմբումը, ճարտարապետության և  քաղաքաշինության բնագավառներում միջազգային համագործակցության խթանումը, հայ ճարտարապետական ժառանգության հանրահռչակումը, մասնագիտական ուսուցման բարելավումն ու միջազգային համագործակցության դաշտում մրցունակության բարձրացումը:
Մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2014 թվականի սեպտեմբերի 6-ը, իսկ աշխատանքների ընդունման վերջնաժամկետը` սեպտեմբերի 15-ը:
Բիենալեին կարող են մասնակցել Հայաստանի և Սփյուռքի հայազգի ճարտարապետներ, ճարտարապետական արվեստանոցներ, հեղինակային խմբեր, ինչպես նաև ճարտարապետական ԲՈՒՀ-երի ուսանողներ:
Մասնակցության կարգին և պայմաններին կարելի է ծանոթանալ ՀՀ քաղաքաշինության նախարարության պաշտոնական կայքում (www.mud.am) կամ Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում (բիենալեի հանձնակատար` Ա. Գրիգորյան):

Հասցեն` 0010, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3,
Հեռ/ֆաքս` (37410) 52-46-30, 091-20-42-14,
E-mail: armarchmuseum@gmail.com