ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


07.08.2014

Նշվեց Շինարարի մասնագիտական տոնը

Շինարարի մասնագիտական տոնի առթիվ այսօր ՀՀ կառավարության նիստերի դահլիճում էին հավաքվել ոլորտի ներկայացուցիչները: Տոնական հանդիսությանը ներկա էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, շինարարներ, շինարարական արդյունաբերության ներկայացուցիչներ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորելով ներկաներին նշեց, որ շինարարի մասնագիտությունը ամենապատվավոր մասնագիտություններից է, որն արժանի հարգանք է վայելում մեր երկրում:
ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը շնորհավորելով ոլորտի ներկայացուցիչներին նշեց, որ այս տարի շինարարների տոնը մի շարք առումներով տարբերվում է նախորդ տարիների տոներից, քանզի մի կողմից լրանում է քաղաքաշինության նախարարության 60 ամյակը, և «ճարտարապետություն և շինարարություն»  ամսագրի տասնամյակը, մյուս կողմից` այս տարի առաջին անգամ առանձնացվել  են շինարարների և ճարտարապետների ծննդյան օրերը: «Որպես ճարտարապետի և ճարտարապետության համաշխարհային օր սահմանված է հոկտեմբերի 6-ը և այսօր, օգոստոսի առաջին շաբաթը` նշում ենք  շինարարի օրը:  Մենք բովանդակային մասով այդ 2 անբաժանելի մասնագիտությունները չենք բաժանել, բայց նրանց տոնակատարությունները բաժանել ենք»:
Գնահատելով ոլորտի ձեռքբերումները, նա վստահեցրեց, որ այսօր շինարարության որակական չափորոշիչները չափազանց բարձրացել են և նույնիսկ խորհրդային տարիների շինարարության հետ համեմատելիս, լուրջ առաջընթաց կա: «Հատկապես վերջին 15 տարիներին շինարարության ոլորտում մեծ զարգացում է ապրել նոր տեխնոլոգիաների կիրառումը, ստեղծվել է կադրային լուրջ բազա և´ շինարարական,  և´ գիտական մասով»:
Նախարարն ափսոսանք հայտնեց, որ շինարարությունը լինելով ազգային մասնագիտություն, այսօր ոլորտի լավագույններին լավագույնս գնահատելու հնարավորություն չունի, քանի որ վաստակավոր շինարարի կոչում դեռ մեզանում չկա:  Այս համատեքստում նա վստահություն հայտնեց, որ հանրապետության  ղեկավարության օժանդակությամբ տվյալ հարցին լուծում կտրվի:
Անդրադառնալով գործող սեյսմիկ նորմերին, նա շեշտեց, որ դրանք մեզանում ավելի կոշտ են, քան միջազգային չափանիշներն են, գնահատելով այն որպես առավելություն, քանի որ սերտորեն կապված է մարդկային կյանքի անվտանգության հետ:
  Ն. Սարգսյանը նշեց, որ նախարարությունը վարում է բաց դռների քաղաքականություն` վստահեցնելով, որ ցանկացած ծրագրային առաջարկություն, որ  կարող է խթանել ոլորտի առաջընթացին, կարժանանա քաղաքաշինության նախարարության աջակցությանը:
 Շինարարի տոնի կապակցությամբ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ բնագավառում ներդրում ունեցող մասնագետներ պարևատրվեցին վարչապետի շնորհակալագրով, այդ թվում ՀՀ քաղաքաշինության նախարարի նախկին տեղակալ, ներկայում նախարարի գլխավոր խորհրդական` Ալեքսան Կարապետյանը, «Ճարտարապետություն և Շինարարություն ամսագիրը», «Թերմոռոս-Ար» ՍՊԸ-ի տնօրեն Խորեն Քոթանջյանը և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի Ազգային համալսարանի քիմիայի, սիլիկատների և կապակցող նյութերի ամբիոնի վարիչ` Նիկոլայ Չիլինգարյանը:
Իսկ քաղաքաշինության բնագավառում նշանակալից ավանդի համար քաղաքաշինության ոսկե մեդալով և նախարարի շնորհակալագրերով պարգևատրվեցին մի շարք շինարարական ընկերությունների ներկայացուցիչներ և նախարարության աշխատակիցներ:

Հայաստանի շինարարներին մասնագիտական տոնի առթիվ շնորհավորանքներ են ուղղել ԱՊՀ անդամ երկրների մեր գործընկերները,  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարը, հանրապետական և գործադիր մարմինների ղեկավարները: