ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


06.08.2014

ՀՀ քաղաքաշինության նախարարն այցելեց Ջերմուկ

Նախօրեին ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն այցելել է ՀՀ Վայոց Ձորի մարզ, Ջերմուկ քաղաք: Այցի նպատակն էր Ջերմուկում իրականացվող քաղաքաշինական զարգացման ծրագրերի ընթացքի ու կառուցապատման նոր առաջարկների դիտարկումը: Նախարարը  քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանի հետ շրջայց է կատարել Արփայի կիրճ` տեղում քննարկելով ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից մշակված` Արփայի կիրճը որպես հանգստի գոտի վերակառուցելու ծրագիրը` կանաչազարդ ճեմուղիներ, գիշերային լուսավորություն, հեծանվահրապարակ և այլն:
Այցի ընթացքում նախարար Սարգսյանը այցելել է նաև Ջերմուկում կառուցվող նոր հյուրանոցային համալիրի շինարարություն, որտեղ քննարկվել են հյուրանոցի հարակից տարածքի բարեկարգման հետ կապված հարցեր: