ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


29.07.2014

Հստակեցվում են «Շենքերի էներգաարդյունավետության վերաբերյալ տեխնիկական կանոնակարգի» նախագծին ներկայացվող պահանջները

ՀՀ քաղաքաշինության նախարարությունում այսօր տեղի է ունեցել «Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում» ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման գործընթացին աջակցող միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը, որն անցկացրել է քաղաքաշինության նախարարի տեղակալ Ալեքսան Կարապետյանը:  Նիստին մասնակցում էին շահագրգիռ տարբեր նախարարությունների, կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Փոխնախարար Ա. Կարապետյանը ողջունելով մասնակիցներին, տեղեկացրեց, որ ՀՀ կառավարությունը շենք-շինություններում էներգաարդյունավետության և էներգախնայողության բարձրացմանն ուղղված օրենսդրական և նորմատիվատեխնիկական դաշտի կատարելագործման, ինչպես նաև` բնագավառում ծրագրերի իրականացման ուղղությամբ նախագծեր է մշակել:
ՄԱԶԾ-ԳԷՖ ծրագրի փորձագետ Ա. Կարապետյանը տեղեկատվություն ներկայացրեց «Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում» ծրագրի առաջին բաղադրիչի կատարման ընթացքի վերաբերյալ, իսկ էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտի աշխատակից, նախագծի մշակման աշխատանքային խմբի ղեկավար Ս. Աբրահամյանի`   «Շենքերի էներգաարդյունավետության վերաբերյալ տեխնիկական կանոնակարգի» նախագծի ներկայացմանը հաջորդեց ակտիվ քննարկում, որի ընթացքում իրենց տեսակետները հայտնեցին միջգերատեսչական աշխատանքային խմբի ներկայացուցիչները: