ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


18.07.2014

Կայացավ ՀՀ քաղաքաշինության նախարարին կից կոլեգիայի անդրանիկ նիստը

Այսօր տեղի ունեցավ ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի`  2014 թ. հունիսի 27-ի հրամանով ձևավորված` նախարարին կից կոլեգիայի անդրանիկ նիստը:
Նոր, ընդլայնված կոլեգիայի կազմում ներառված են ոչ միայն նախարարության պատասխանատուները, այլև ճարտարապետության և շինարարության բնագավառի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հանրության շրջանում  հայտնի դեմքեր և մասնագետներ:
Օրակարգում քաղաքաշինության փոխնախարարների համառոտ զեկույցներն էին` ըստ ճյուղային ուղղությունների: Մասնավորաբար, ներկայացվեցին նախորդ 2 ամիսների ընթացքում նախապատրաստված ծրագրերն ու նախագծերը, մշակվող օրենքները, այդ թվում` անդրադարձ եղավ «Ճարտարապետական գործունեության մասին»,  «Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» ՀՀ օրենքների նախագծերին,  կառուցապատման թույլտվությունների տրամադրման կարգի ընթացակարգերի պարզեցմանն ուղղված նորամուծություններին, քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակմանը,  շինարարության բնագավառում  նոր մոտեցումներին` պետական միջոցների արդյունավետ օգտագործմանը, այդ համատեքստում նաև` աղետի գոտու ծրագրերի իրականացմանը և այլն:
ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն իր ամփոփիչ խոսքում կարևորելով կոլեգիայի դերն ու նշանակությունը քաղաքաշինության ոլորտի համար, նշեց. «Ես կոլեգիան դիտարկում եմ որպես նախարարության բարձրագույն քաղաքական-մասնագիտական մարմին: Քաղաքաշինության բոլոր ուղղությունները մեր ուշադրության տիրույթում են լինելու: Ըստ իս, մեզ հաջողվել է ձևավորել կոլեգիայի բավական լուրջ կազմ` ուր ընդգրկված են ոլորտում հայտնի և փորձառություն ունեցող մարդիկ: Առաջարկում եմ` համատեղ, միասնական գործունեությամբ ներգրավվենք մեր ոլորտի խնդիրների  լուծմանը»:
Նախարարը կոլոգիայի անդամներին առաջարկեց հետագա նիստերի օրակարգը ձևավորելու հարցում ևս ակտիվ մասնակցություն ունենալ, վստահեցնելով, որ առնվազն ամիսը մեկ կոլեգիայի նիստեր կգումարվեն: Նա առաջարկեց, որ մարզեր կատարվող այցերին նախարարության պաշտոնատար անձանցից զատ մասնակցեն նաև  Ճարտարապետների և Շինարարների  միությունների ներկայացուցիչները:

Տեղեկացնենք, որ կոլեգիայի անդրանիկ նիստին նախորդել էին ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի հանդիպումները Ճարտարապետների միության վարչության և Շինարարների միության անդամների, «Հայսեյսմշին ԿՊ ԳՀԻ» ԲԲԸ-ի, «Հայնախագիծ» ԲԲ ընկերության ներկայացուցիչների հետ: