ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


04.07.2014

Դիմումատուներին տրվել են սպառիչ պատասխաններ

Քաղաքաշինության բնագավառի գործունեությամբ զբաղվելու համար ՀՀ քաղաքաշինության նախարարի  մայիսի 6-ի, հունիսի 10-ի և 26-ի հրամաններով տրամադրվել են լիցենզավորվող 66 իրավաբանական անձանց 68 լիցենզիաներ և 72 ներդիրներ:
Քաղաքաշինության բնագավառի գործունեության տեսակներով զբաղվող լիցենզավորված անձանց լիցենզիաների (ներդիրների) տարեկան պետական տուրքը չվճարելու, ինչպես նաև շինարարության որակի տեխնիկական հսկողության եռամսյակային հաշվետվությունները չներկայացնելու պատճառով 2014 թվականի երկրորդ եռամսյակում կասեցվել են 202 անձանց 3 լիցենիզիաների, 339 ներդիրների գործողությունները:
Եռամսյակի ընթացքում 24 իրավաբանական անձանց տրամադրվել են քաղաքաշինության բնագավառի գործունեության լիցենզիային կից 29 նոր ներդիրներ, ուժը կորցրած (դադարեցված) են ճանաչվել 25 անձանց 19 լիցենզիայի 45 ներդիրների գործողությունները:
Լիցենզիաների կասեցումից հետո լիցենզավորված իրավաբանական անձինք օրենքով սահմանված կարգով տեղեկացվել են, իսկ լիցենզիաների տրամադրումը և կասեցումը կատարվում է հանձնաժողովի նիստերի ընթացքում, որը կայանում է ամսեկան մեկ անգամ:
2014 թվականի առաջին կիսամյակում` ապօրինի կառուցապատման, ինքնակամ քաղաքաշինական գործունեությամբ զբաղվելու և նմանատիպ այլ խնդիրների վերաբերյալ, ՀՀ քաղաքաշինության նախարարության թեժ գծով գրանցվել է 26 ահազանգ:
Գրանցված ահազանգերից յուրաքանչյուրի համար ոլորտի  պատասխանատու մասնագետների կողմից կատարվել են ուսումնասիրություններ և դիմումատուներին տրվել են հստակ, սպառիչ և գրավոր պատասխաններ: 
Առաջին կիսամյակում նախարարի և նախարարի տեղակալների մոտ  կազմակերպված ընդունելությանը գրանցվել և մասնակցել են 24 քաղաքացիներ` բնակարանային, հողհատկացումների, ապօրինի շինարարությունների կասեցման, քաղաքաշինական գործունեության ոլորտին վերաբերող, ինչպես նաև անձնական բնույթի հարցերով: Ընդունելության ընթացքում դիմումատուներին տրվել են պարզաբանումներ, սպառիչ պատասխաններ և խորհրդատվություն: