ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


24.06.2014

Հանրային մասնակցություն` տարածական պլանավորման ոլորտում

ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանը մասնակցել է Հունաստանի Նաֆպլիոն քաղաքում կայացած` Եվրոպայի Խորհրդի անդամ պետությունների տարածական պլանավորման համար պատասխանատու նախարարների 16-րդ կոնֆերանսին (CEMAT) և Ավագ պաշտոնյաների կոմիտեի (CEMAT-CSO) 97-րդ նիստին:
Կոնֆերանսի թեման տարածական պլանավորման բնագավառում եվրոպական լավագույն փորձի ուսումնասիրությունն ու տեղայնացումն էր, այս  ոլորտում հանրային մասնակցության դերն ու նշանակությունը:
Կոնֆերանսի մասնակիցներն աչքի առաջ ունենալով նաև սեփական երկրների փորձը, բանաձևումներում համակարծիք են եղել` տարածական զարգացման քաղաքականությունը էական դերակատարություն ունի հասարակության կենսական շահերի, մասնավորապես` բնակության տեղի ընտրության, բիզնես հիմնելու, տարածքում կոմունալ և հանրային ծառայությունների բաշխվածության և դրանց մատչելիության առումով: Ուստի այդ քաղաքականությունը պետք է լինի թափանցիկ, արձագանքող և արդյունավետ` ապահովելով հանրային մասնակցություն և արձագանքելով տնտեսական, մշակութային, սոցիալական և բնապահպանական մարտահրավերներին: