ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


20.06.2014

Հանդիպում KFW բանկի և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության ներկայացուցիչների հետ

ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանը նախարարության պատասխանատու աշխատակիցների հետ աշխատանքային հանդիպում է ունեցել գերմանական KFW բանկի «Վերականգնման վարկերի բանկ»երի խմբի Հարավային Կովկասի
տարածքային գրասենյակի ղեկավար Լարս Օյրմանի և Տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարություն, Հարավային Կովկասի հարցերով պատասխանատու Կլաուս Թանցբերգերի, զարգացման և համագործակցության ծրագրերի ղեկավար Կատարինա Դերքորնի
 հետ: Նշենք, որ օրեր առաջ KFW բանկի պատասխանատուները հանդիպել էին նախարարության պատասխանատուների հետ` ձեռք բերելով ոլորտային նախնական պայմանավորվածություն:
Փոխնախարար Ռ. Ալավերդյանը ողջունելով հյուրերին նշել է,- «Քաղաքաշինության նախարարությունը բարձր է գնահատում  գերմանական կողմի հետ համագործակցությունը, մեծապես հետաքրքրված է առաջարկվող` դպրոցական շենքերի էներգախնայողության-վերանորոգման ծրագրով: Հույս ունենք առաջիկայում ընդլայնել համագործակցության ոլորտները»:
Տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարություն, Հարավային Կովկասի հարցերով պատասխանատու Կլաուս Թանցբերգերը տեղեկացրել է, որ սեպտեմբերի կեսին Գերմանիայում կայանալու է միջկառավարական խորհրդի նիստ և այս հանդիպման նպատակն է հստակեցնել քննարկվող հարցերի շրջանակը:
Պարոն Լարս Օյրմանը նաև տեղեկացրել է, որ Հայաստանում դպրոցների էներգախնայողության ծրագրերի ներդրման նպատակով հաջորդ շաբաթ Հայաստան կժամանեն Գերմանական փորձագետ-խորհրդատուներ, որոնք ուսումնասիրություններ կիրականացնեն հայաստանյան դպրոցնեում և կձևավորվեն էներգախնայողության միջոցառումների ծրագիր: Մասնագետների այցի նպատակն է լինելու բանակցությունների միջոցով հիմք ստեղծել համաձայնագրի ստորագրման համար:
Տիկին Ալավերդյանն անդրադարձ կատարելով էներգախնայողության և շինարարական աշխատանքների համատեղ իրականացման խնդրին, Հայաստանում դպրոցների սեյսմիկ պահանջների և վթարայնության առանձնահատություններին` նշեց, որ ծրագրի իրագործման համար ընտրության ժամանակ պետք է ուշադրություն դարձնել այնպիսի դպրոցների, որոնք համապատասխանում են սեյսմիկ պահանջներին:
 Հանդիպման ավարտին ծրագրի արդյունավետ իրագործման նպատակով պայմանավորվածություն ձեռք բերվեց Հայաստան ժամանող փորձագետների հետ տեխնիկական հարցերի քննարկման վերաբերյալ: