ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


04.06.2014

Շարունակվում է համագործակցությունը էներգախնայողության և քաղաքաշինական քաղաքականության մշակման ոլորտում

ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոյի, նրա տեղեկալ Կլեր Մեդինայի և ՄԱԶԾ վերլուծաբան Արմեն Մարտիրոսյանի հետ:
Նախարարն իր խոսքում նշեց, որ հասցրել է ծանոթանալ նախարարության և ՄԱԿ-ի համագործակցության արդյունքներին և համատեղ աշխատանքները շարունակելու պատրաստակամության հայտնեց: Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն, շնորհավորելով նախարարին պաշտոնում նշանակվելու առիթով, նշել է, որ Նարեկ Սարգսյանի մասնագիտական գիտելիքները և փորձը կարևոր են ոլորտի զարգացման համար: Նա բարձր է գնահատել նաև նախարարության և ՄԱԶԾ-ի համագործակցությունը էներգախնայողության և քաղաքաշինական քաղաքականության մշակման ոլորտում: «Հայաստանը մեր աջակցությամբ կարող է ոչ միայն լուծել առկա խնդիրները, այլև հավակնել ներկայանալու որպես ոլորտի առաջատար»-, նշել է Բրեդլի Բուզետտոն:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկելով քաղաքաշինության գերակա ուղղությունները հստակեցրել են համագործակցության եզրերը. նախարարությունը մասնակցում է ՀՀ ՄԱԿ-ի «Ռիո+20» Գագաթաժողովի որոշումների իրականացմանը նպատակաուղղված` «Հետ-Ռիո+20» համաշխարհային գործընթացի շրջանակներում ստեղծված հանձնաժողովի աշխատանքներին` ղեկավարելով Ազգային ռազմավարական ծրագրի «Կայուն քաղաքներ/կանաչ ճարտարապետության զարգացում» բաղադրիչի ուղղությամբ կատարվող աշխատանքները:
Նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանն անդրադարձավ նաև «ՀԱԲԻՏԱՏ III» ՄԱԿ-ի համաժողովին երկրի պատշաճ մասնակցությունն ապահովելու նպատակով նախարարության ծավալած աշխատանքներին միջգերատեսչական աշխատանքային խմբի շրջանակներում:
Ամփոփելով հանդիպման արդյունքները` նախարար Նարեկ Սարգսյանը հույս հայտնեց, որ առկա խնդիրները կլուծվեն միջազգային և տեղական փորձի համադրմամբ: