ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


03.06.2014

Հստակեցվում են աղետի գոտու բնակավայրերում պետական աջակցության բնակապահովման ծրագրի ժամկետները

ՀՀ քաղաքաշինության նախարարությունը տեղեկացնում է, որ մինչև տարեվերջ նախատեսվում է  աղետի գոտու բնակավայրերում պետական աջակցության բնակապահովման ծրագրի շրջանակներում ավարտին հասցնել շինարարությունը սկսված` Ախուրյան համայնքում 3 բազմաբնակարան շենքերի, ինչպես նաև ՀՀ Լոռու մարզի 15 գյուղական բնակավայրերում անհատական բնակելի տների շինարարությունը:
Գյումրի քաղաքում լրացուցիչ կառուցվելիք մոտ 430 բնակարանների և Ախուրյան համայնքում՝ մեկ բազմաբնակարան շենքի շինարարության վերսկսման, ինչպես նաև ՀՀ Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի գյուղական բնակավայրերում  անհատական բնակելի տների շինարարական աշխատանքների մեկնարկի ժամկետները, առաջնահերթությունները և ուղղությունները կհստակեցվեն առաջիկա 2-3 ամիսների ընթացքում` առկա կարիքների և ֆինանսական ռեսուրսների համադրման արդյունքներով: