ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


03.06.2014

Քննարկում դպրոցական շենքերի էներգախնայողության ծրագրերի վերաբերյալ

ՀՀ քաղաքաշինության նախարարությունում կայացավ kfW գերմանական  զարգացման բանկի կողմից Հայաստանում դպրոցական շենքերի էներգախնայողության ապահովման առաջարկի վերաբերյալ խորհրդակցություն: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Արմեն Ղուլարյանը, նախարարության աշխատակիցներ, kfW գերմանական բանկի ներկայացուցիչներ` Հարավային Կովկասի սեկտորային կորդինացման տնօրեն Էնրիկո Շպիլերը, Հայաստանյան ծրագրերի համակարգող Բելլա Անդրիասյանը:
Հարավային Կովկասի սեկտորային կորդինացման տնօրեն Էնրիկո Շպիլերը ներկայացրեց kfW բանկի գործունեության հիմնական չորս ոլորտները` էներգետիկա, ֆինանսներ, ենթակառուցվածքներ և բնական ռեսուրսներ:
Քննարկման ընթացքում ներկայացվեց kfW բանկի կողմից էներգախնայողության նպատակով կատարված ծրագրերը` որոնց իրագործման արդյունքում էներգախնայողության մակարդակը զգալիորեն բարձրանում է:
Պարոն Շպիլերը տեղեկացրեց, որ Հայաստանում դպոցների էներգախնայողության նպատակով ծրագրերի ներդրման պարագայում բանկը պատրաստակամ է 15 տարի մարման ժամկետով, տարեկան մինչև 2.5% տոկոսադրույքով վարկ տրամադրել, ինչպես նաև Գերմանիայից  հրավիրել  խորհրդատուներ, որոնք  կիրականացնեն ուսումնասիրություններ և կձևավորվեն էներգախնայողության միջոցառումների ծրագիր:
Քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչները անդրադարձան էներգախնայողության և շինարարական  աշխատանքների համատեղ իրականացման  խնդրին, Հայաստանում սեյսմիկ պահանջների և դպրոցների կոնստրուկտիվ լուծումներին և դրանց վթարայնության աստիճանի առանձնահատություններին:
Նախարարի տեղակալ Արմեն Ղուլարյանը ողջունելով kfW գերմանական զարգացման բանկի նախաձեռնությունը, այն համարեց կարևոր միջոցառում երկրի դպրոցաշինության զարգացման գործում:
Քննարկման արդյունքում առաջարկվեց դպրոցների ընտրության ժամանակ հաշվի առնել Հայաստանի տարածքում առկա կլիմայական առանձահատկությունները, դպրոցների տիպերն ու նախկինում կատարված  նեդրումային ծրագրերը` ընդգրկելով ՀՀ բոլոր մարզերը և Երևանը: