ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


27.05.2014

Առաջնահերթություններն՝ ըստ կառավարության նոր ծրագրի

«Կառավարության նոր ծրագրի դրույթների իրականացումը բոլորիս համար պետք է դառնա առաջնահերթ խնդիր, սակայն մեր անելիքներն առավել ընդգրկուն են, մենք ոլորտում ունենք բազմաթիվ այլ ծրագրեր և հիմնահարցեր, որոնք  ի լրումն պետք է իրականացնենք»,- հայտարարել է ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը աշխատանքային խորհրդակցության ընթացքում՝ նախարարության աշխատակազմին ներկայացնելով ՀՀ կառավարության ծրագրի քաղաքաշինության և ճարտարապետության ոլորտին վերաբերող հատվածը:
Մինչ բովանդակային խնդիրներին անդրադառնալը, նա ներկայացրել է քաղաքաշինության նախարարի նորանշանակ տեղակալներ Արամ Բադալյանին և Արմեն Ղուլարյանին՝ կարևորելով վերջիններիս մասնագիտական կրթությունը և անցած ճանապարհը,  հույս հայտնելով, որ նրանց գործունեությունը դրականորեն  կանդրադառնա ոլորտի վրա:
Կառավարության նոր ծրագրով հաստատված՝ քաղաքաշինության և ճարտարապետության առաջնահերթությունների մասին խոսելով,  քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը նշել է, որ առանձին ոլորտները  կհամակարգեն դրանց համար պատասխանատու փոխնախարարները:
Անդրադառնալով կառավարության ծրագրում ներառված` ապօրինի շինարարության դեմ պայքարի հիմնահարցին, նա հանձնարարել է քաղաքաշինության պետական տեսչությանը` ներկայացնել պայքարի արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների ծրագիր, անհրաժեշտության դեպքում նաև` օրենսդրական փոփոխություններ: 
Քաղաքաշինության նախարարը հանձնարարել է բոլոր պատասխանատուներին մասնագիտական և հանրային կառույցների ներկայացուցիչների հետ քննարկումների արդյունքում ներկայացնել ոլորտի խնդիրների լուծման բարելավմանն ուղղված առաջարկություններ: