ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


25.04.2014

Վարչապետն աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ նախարարին

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր քաղաքաշինության նախարարության աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ նախարար Նարեկ Սարգսյանին: 

Հովիկ Աբրահամյանը նշեց. «Նարեկ Սարգսյանը բանիմաց է այս ոլորտում, քաջատեղյակ է քաղաքաշինական բոլոր գործընթացներին, որոնք ընթանում են մեր երկրում: Համոզված եմ, որ նորանշանակ նախարարը պատկերացնում է իր անելիքները և հույս ունեմ, որ անպայման փորձելու է իր գիտելիքները, փորձը ներդնել և իրականացնել մեր պայմանավորվածությունները: Պարոն Սարգսյանին ցանկանում ենք բեղմնավոր աշխատանք»: Վարչապետը շնորհակալություն  հայտնեց նախկին նախարար Սամվել Թադևոսյանին  համատեղ աշխատանքի և փոխգործակցության համար և նշեց, որ Սամվել Թադևոսյանը հետագայում ևս պետք է իր գիտելիքներն ու փորձը օգտագործի երկրի զարգացման գործում:

Քաղաքաշինության նորանշանակ նախարար Նարեկ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց հանրապետության  նախագահին և վարչապետին ` վստահության համար և նշեց, որ կշարունակի ավարտին հասցնել բոլոր այն նախագծերը, որոնք նախարարությունն այսօր իրագործում է: «Վերջին տարիներին նախարարությունում լուրջ աշխատանքներ են կատարվել, թե` ծրագրերի կատարման, թե` կարգապահական խնդիրների առումով: Վստահեցնում եմ, որ կառավարության կողմից գերակա ճանաչված և ընթացքի մեջ գտնվող բոլոր ծրագրերը  կշարունակվեն և  անշուշտ, կլինեն նոր ծրագրեր, որոնք ևս կուղղորդվեն ոլորտի զարգացմանը»:

Քաղաքաշինության նախկին նախարար Սամվել Թադևոսյանը շնորհակալություն հայտնեց նախարարության աշխատակազմին համատեղ աշխատանքի համար և հաջողություն մաղթելով նորանշանակ նախարարին նշեց,- «Պարոն Սարգսյանը նոր մարդ չէ այս համակարգում և գոնե իմ պաշտոնավարության ընթացքում մշտապես կանգնած է եղել քաղաքաշինության նախարարության ցանկացած նոր նախաձեռնության կողքին: Այնպես որ, ես նախարարությունը թողնում եմ հարազատ մարդու  ձեռքերում»: