ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


28.03.2014

Քննարկում բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրի վերաբերյալ

ՀՀ քաղաքաշինության նախարարությունում մարտի 27-ին կայացավ  բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրի վերաբերյալ քննարկում: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակիցներ, Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամի պատասխանատուներ, քաղաքապետեր:

ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ալեքսան Կարապետյանը կարևորեց ծրագրի դերն ու նշանակությունը:
Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամի գործադիր տնօրեն Լ. Վարդանյանը նշեց, որ ծրագրի շրջանակներում հիմնադրամը տրամադրում է շինարարության գծով խորհրդատվություն, ինչպես նաև անցկացնում է էներգաարդյունավետության վերաբերյալ դասընթացներ:  
 Ծրագրի ղեկավար Կ. Ասատրյանը ներկայացրեց բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացման ծրագիրը : Հայտնի է, որ Հայաստանի բնակչության մեծամասնությունը բնակվում  է բազմաբնակարան շենքերում, որոնք կառուցված են հիմնականում 1950-1990 թթ.: Նշվեց, որ էլեկտրաէներգիայի և բնական գազի սակագների աճի ուղղությամբ կատարված ուսումնասիրությունների արդյունքում մշակված կենսունակ ծրագիրը նպատակ ունի ցածր եկամուտ ունեցող ընտանիքների համար մեղմել էներգակիրների թանկացման ազդեցությունը:
 
Քննարկման արդյունքում  առաջարկվեց բնակչության իրազեկվածության բարձրացման նպատակով` հանդիպումներ կազմակերպել քաղաքապետարաններում` համայնքի ղեկավարի, բնակիչների, ինչպես նաև համատիրության ներկայացուցիչների հետ: