ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


27.03.2014

Կստեղծվի <<Նորմատիվների մշակման և շինարարական աշխատանքների արժեքի վերլուծության հանրապետական կենտրոն>> ՊՈԱԿ

Քաղաքաշինության բնագավառի նորմատիվային ակտերի, շինարարությունում  գնագոյացման համակարգի նորմերի, չափորոշիչների և մեթոդաբանության  մշակման և լրամշակման, ինչպես նաև քաղաքաշինության բնագավառի  տեղեկատվության բազայի ստեղծման և վերլուծման նպատակով կստեղծվի <<Նորմատիվների մշակման և շինարարական աշխատանքների արժեքի վերլուծության հանրապետական կենտրոն>> ՊՈԱԿ: Կենտրոնի ստեղծման վերաբերյալ ՀՀ քաղաքաշինության նախարարության առաջարկը հավանության է արժանացել ՀՀ կառավարության մարտի 27-ի նիստում:
Հիշեցնենք, որ վերոնշյալ կենտրոնի ստեղծման անհրաժեշտությունն առաջացել է ՀՀ վարչապետի 2013 թվականի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի որոշման պահանջների և ՀՀ վերահսկիչ  պալատի առաջարկությունների հիման վրա:
Նոր ստեղծվող կազմակերպությունն իր գործունեությունը հիմնականում կծավալի հանրապետության տարածքում քաղաքաշինության այդ թվում  շինարարությունում գնագոյացման նորմատիվ ակտերի կազմման և գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման համար (բացառությամբ շինարարական նյութերի) անհրաժեշտ տեղեկատվության մշակման,    տրամադրման ու հրապարակման ուղղությամբ:
ՀՀ կառավարության նիստում հավանության են արժանացել նաև քաղաքաշինության նախարարության ներկայացրած փոփոխություններն ու լրացումները նախկինում ընդունված ՀՀ կառավարության 2 որոշումներ: