ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


21.03.2014

Լիցենզավորման կենտրոնն ամփոփեց տարին

2014  թվականի հունվարի 1-ի դրությամբ քաղաքաշինության բնագավառում  գործում են մոտ 2366 կազմակերպություններ, որոնք ունեն 2545 լիցենզիաներ և 4623 ներդիրներ հետևյալ ոլորտներում`
• շինարարության իրականացում
• քաղաքաշինական փաստաթղթերի մշակում և փորձաքննություն
• շինարարության որակի տեխնիկական հսկողություն
• ինժեներական հետազննություն
• շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն:

2013 թվականին 12 լիցենզավորման նիստերի ընթացքում  լիցենզավորման հայտերի ուսումնասիրման արդյունքում  տրամադրվել են 242 լիցենզիաներ և 473 ներդիրներ, վերաձևակերպվել են 37 լիցենզիաներ և 54 ներդիրներ, փոխարինվել` 172 ներդիրներ:

Նախորդ տարի ՀՀ պետական բյուջե մուտք է եղել մոտ 290 մլն դրամ լիցենզիաների տարեկան պետական տուրք:

2013 թվականին շինարարության որակի տեխնիկական հսկողության, շենքերի և շենք-շինությունների տեխնիկական վիճակի հետազննության եռամսյակային հաշվետվությությունները չներկայացնելու, հաշվետվությունները թերի կամ խեղաթյուրված ներկայացնելու, մասնագիտական կազմի բացակայության պատճառով կասեցվել  են շուրջ 1030 կազմակերպությունների լիցենզիաներ:

 Դատական կարգով դադարեցվել են 44  լիցենզիա: