ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


18.03.2014

Քննարկումներ` Ազգային զեկույցի պատրաստման շուրջ

 ՄԱԿ-ի 3-րդ համաժողովին (<<Հաբիթաթ III>>) ներկայացվելիք Հայաստանի ազգային զեկույցի պատրաստման աշխատանքները և ժամկետները հստակեցնելու նպատակով` ՀՀ քաղաքաշինության նախարարությունում այսօր կայացել է միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստը:

Բոլոր ոլորտների վերաբերյալ ճշգրիտ և ամբողջական տեղեկատվություն հավաքագրելու նպատակով` քննարկման արդյունքում որոշվել է աշխատանքներում ներգրավել նաև այլ գերատեսչությունների ներկայացուցիչների: Ազգային զեկույցը պետք է ներառի տեղեկատվություն քաղաքաշինության, բնակարանաշինության հասանելիության, երիտասարդների և տարեցների կարիքների, քաղաքաշինության բնագավառում կանանց ներգրավվածության վերաբերյալ:

Հանդիպմանը մասնակցում էին, ՀՀ տարածքային կառավարման, ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ տրանսպորտի և կապի, ՀՀ բնապահպանության  նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ:

Հիշեցնենք, որ աշխատանքային խումբը ձևավորվել է ՀՀ վարչապետի 2014 թվականի մարտի 10-ի որոշմամբ: