ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


04.03.2014

Մեծ Մանթաշի դպրոցը վերածվել է աշխույժ շինհրապարակի

Մեծ Մանթաշ գյուղի դպրոցի 4 մասնաշենքերը կապող 5-րդ մասնաշենքի տարածքում սովորական շինարարական աշխատանքներ էին ընթանում երբ մարտի 4-ին շինհրապարակ այցելեցին ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը և նախարարության այլ պատասխանատուներ: Տեղեկացնենք, որ 70-ական թվականներին կառուցված այս դպրոցը բաղկացած է եղել 7 մասնաշենքից և նախատեսված է եղել 1200 աշակերտի համար:  Վերակառուցման այս նախագիծը իրականացվել է 360 աշակերտական տեղի համար: Ներկայումս դպրոց է հաճախում 274 աշակերտ, որի պատճառով վերակառուցման են ենթարկվել 7 մասնաշենքերից 4-ը, իսկ ներքին բակի տեղում կառուցվում է 5-րդ նոր մասնաշենք:
 <<Մեծ Մանթաշի դպրոցը քաղաքաշինության նախարարության որդեգրած կրթական, մշակութային և մարզական օբյեկտների հիմնանորոգման ու կառուցման առնչությամբ որդեգրած նոր ռազմավարական սկզբունքների համաձայն է վերակառուցվում: Նախ պարզվել է շենքի սեյսմազինվածության աստիճանը, որը  գնահատվել է 3-րդ կարգի վնասվածության, ապա ուժեղացման աշխատանքներ, որից  հետո  միայն սկսվել են վերակառուցման աշխատանքները>>,- նշեց ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը: Նա բացառեց անբավարար տեխնիկական վիճակում գտնվող օբյեկտներում հիմնանորոգումների իրականացումը` առանց դրանց ուժեղացման - վերականգնման աշխատանքների կատարման: <<Նախ, վեր ենք հանելու բյուջեում ընդգրկված 2-րդ և 3-րդ աստիճանի վնասվածություն ունեցող օբյեկտներն ու գնահատելու ենք դրանց սեյսմազինվածության աստիճանը: Ապա, իրականացնելու ենք ավելի մեծածավալ ու առավել հուսալի միջոցառումներ, որոնք հետագայում կապահովեն կարևորագույն օբյեկտների սեյսմիկ անվտանգության նվազագույն պահանջները>>,- ընդգծեց նախարար Թադևոսյանը: Շրջայց կատարելով շինհրապարակի վերածված դպրոցի տարածքում` պարոն Թադևոսյանն իր գոհունակությունը հայտնեց շինարարներին կատարվող աշխատանքի որակի և ժամկետների պահպանման առնչությամբ` հույս հայտնելով, որ արդեն այս սեպտեմբերին գյուղի երեխաները կայցելեն վերակառուցված, հարմարավետ դպրոցը:
 
 <<Քաղաքաշինական>> ԾԻԳ-ի տնօրեն Հրայր Սարգսյանը տեղեկացրեց, որ դպրոցի վերակառուցման աշխատանքները սկսվել են 2013 թվականին: Դպրոցի առաջին մասնաշենքի 1-ին հարկում տեղակայված են հանդերձարանները, տնօրինության, բժշկի սենյակը, ուսուցչանոցը, 290 տեղանոց հանդիսությունների դահլիճը` բեմով, հետբեմային սենյակով, հանդերձարաններով, գրադարանով:
 Երկրորդ մասնաշենքում տեղադրված են սանհանգույցները, աշխատանքի ուսուցման արհեստանոցը, ճաշարանը իր խոհանոցով և օժանդակ շենքերով ու տարրական ուսուցման դասասենյակները: Երկրորդ և երրորդ մասնաշենքերում գտնվում են դասասենյակներ, լաբորատորիաներ և սանհանգույցներ: Չորրորդ մասնաշենքում են` մարզադահլիճը, հանդերձարանները, ցնցուղարանները, մարզագույքի և մարզիչի սենյակները, ռազմագիտության կաբինետը իր զինապահոցով և տնարարության կաբինետը:
 Դպրոցի գլխավոր ճակատը երեսապատված է Անիի և Արթիկի սրբատաշ տուֆե սալերով: Մասնաշենքերի հին տանիքները փոխարինվել են նորերով, մինչ այդ կատարվել է ծածկերի ուժեղացման աշխատանքներ: Դպրոցում անցկացվում է կենտրոնական ջեռուցման համակարգ:
 Դպրոցի վերակառուցման վրա ընդհանուր առմամբ կծախսվի շուրջ 500 մլն դրամ: