ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


04.03.2014

Կայացավ <<Հետ-Ռիո+20>>-ի ենթահանձնաժողովի 1-ին նիստը

<<Կայուն քաղաքներ/կանաչ ճարտարապետության զարգացում>> խորագրով ենթահանձնաժողովը` ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանի ղեկավարությամբ անցկացրեց անդրանիկ նիստը: Տեղեկացնենք, որ այս ենթահանձնաժողովը ձևավորվել է ՄԱԿ-ի <<Ռիո+20>> կայուն զարգացման գագաթաժողովի <<Հետ-Ռիո+20>> համաշխարհային գործընթացի աշխատանքները կանոնակարգելու նպատակով ՀՀ վարչապետի 2013 թվականի դեկտեմբերի 9-ի N 1147-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության շրջանակներում:
ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռ. Ալավերդյանը, ներկայացնելով միջգերատեսչական հանձնաժողովի մոտեցումները` կարևորեց կայուն զագացմանն ուղղված 11 ճյուղային ենթահանձնաժողովների գործունեությունը, որոնց փոխգործակցության, ինչպես նաև հանրային քննարկումների արդյունքում կփնտրվեն կառուցողական լուծումներ` քաղաքների և այլ բնակավայրերի բնականոն զարգացման հայեցակարգի և դրանցից բխող միջոցառումների ժամանակացույցի ձևավորման համար:
Նիստին մասնակցում էին ենթահանձնաժողովի աշխատանքները համակարգող` ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վ. Կաժոյանը և <<Հանուն կայուն մարդկային զարգացման>> ՀԿ նախագահ Կ. Դանիելյանը, ինչպես նաև պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Յուրաքանչյուր ենթահանձնաժողովի աշխատանքները ղեկավարելու են պետական գերատեսչության և հասարակական սեկտորի համանախագահները, տվյալ դեպքում` ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռ. Ալավերդյանը և Հայաստանի ճարտարապետների միավորման նախագահ Մ. Մինասյանը:
 Նիստի մասնակիցները իրենց ելույթներում նշեցին քաղաքների կայուն զարգացման առկա մարտահրավերները, ինչպես նաև նկատառումները` ուղղված դրանց հաղթահարմանը: Հասարակական կազմակերպությունների կողմից հակիրճ ներկայացվեցին նաև խնդրին առնչվող նախկինում կատարված և ներկայումս ընթացող ծրագրերը:
Այդ առնչությամբ, տիկին Ալավերդյանը հանձնաժողովի անդամներին և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին հորդորեց ակտիվություն ցուցաբերել համայնքների կայուն զարգացմանն ուղղված քաղաքաշինական խնդիրների լուծման առաջարկներում: Անդրադառնալով բնագավառի հիմնախնդիրներին նշվեց, որ համայնքների կայուն քաղաքաշինական զարգացման հիմք և երաշխավոր հանդիսացող` տեղական մակարդակի տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման հարցը շարունակում է մտահոգիչ մնալ: Այսպես` այժմ  հանրապետության 49 քաղաքային համայնքներից հաստատված գլխավոր հատակագծեր ունեն 42-ը, իսկ 866 գյուղական համայնքներից` միայն 30-ը:
Աշխատանքների արդյունավետ և թափանցիկ կազմակերպման նպատակով առաջարկվեց նախարարության պաշտոնական կայքէջում ստեղծել առանձին պատուհան, որտեղ կտեղադրվեն առաջարկությունները, տեղեկատվական նյութերը, կարծիքները և հետագա անելիքները:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ առաջարկները կներկայացվեն մինչև սույն թվականի մարտի 20-ը: