ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


14.02.2014

ՀՀ Նախագահն այսօր այցելել է ՀՀ քաղաքաշինության նախարարություն

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ քաղաքաշինության նախարարություն,  որտեղ խորհրդակցություն է անցկացրել նախարարության ղեկավար անձնակազմի հետ՝ տեղում գերատեսչությանը վերապահված գործառույթների իրականացման ընթացքին և ստորաբաժանումներում աշխատանքների կազմակերպման առանձնահատկություններին ծանոթանալու նպատակով:
Նախարարությունում շրջայցին հաջորդած խորհրդակցության ժամանակ ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը Նախագահին ներկայացրել է 2012-13 թվականների ՀՀ քաղաքաշինության  նախարարության գործունեության հիմնական արդյունքները, անդրադարձ կատարել առկա խնդիրներին և առաջիկա անելիքներին:   Նախարար Սամվել Թադևոսյանը հիմնականում կարևորել է կառուցապատման թույլատվությունների էլեկտրոնային համակարգի ներդրումը, որը կնպաստի կառուցապատման ընթացակարգերի կանոնակարգմանը  և պարզեցմանը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը: Նա առանձնացրել է նաև սոցիալական բնակարանային ֆոնդի ձևավորման ռազմավարական ծրագիրը, որով նախատեսվում է կարգավորել սոցիալապես անապահով խավերի բնակարանային խնդիրները:
Նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանի զեկույցը վերաբերում էր քաղաքաշինական ծրագրավորման և տարածական պլանավորման  խնդիրներին, ինչպես նաև գործարար միջավայրի բարելավմանն ուղղված բարեփոխումներին: 
Նախարարի տեղակալ Ալեքսան Կարապետյանը ներկայացրել է  հանրապետության շենք - շինությունների տեխնիկական տվյալների բազայի ստեղծման ընթացքը և հետագա աշխատանքները:

Քաղաքաշինական պետական տեսչության պետ Սևադա Հայրապետյանը զեկուցել է տեսչական ստուգումների արդյունքների և ռիսկի վրա հիմնված ստուգումների իրականացման ընթացակարգի ընթացքի մասին:

Նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Վահան Խաչատրյանը հանդես է եկել նախարարության աշխատակազմի կառուցվածքի, մարդկային ռեսուրսների և ընթացիկ ղեկավարման հետ կապված աշխատանքների ու աշխատակազմի գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող քայլերի վերաբերյալ զեկույցով: