ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


12.02.2014

Կայացավ հանդիպում ADB-ի ներկայացուցիչների հետ

Հայաստանում Դիլիջան քաղաքի գլխավոր հատակագծի մշակման եւ զարգացման ծրագրի մշակման աշխատանքները քննարկելու նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանն ընդունեց Ասիական զարգացման բանկի (ADB)   պատվիրակությանը` ծրագրի ներկայացուցիչ  Սեզար Լոուրենսի գլխավորությամբ:
Ներկայացնելով ծրագիրը Սեզար Լոուրենսը նշեց, որ կազմելու են չորս` Դիլիջան, Ջերմուկ, Վանաձոր եւ Գյումրի քաղաքաների գլխավոր հատակագծերը: Աշխատանքների  համար դեռեւս սեպտեմբերին ձեւավորվել է տեխնիկական աջակցության խումբ, որը կատարում է տվյալների հավաքագրում: Այդ աշխատանքների կատարման եւ խնդիրների քննարկման նպատակով աշխատանքային խումբը հանդիպումներ է ունենում շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների հետ: <<Այժմ արդեն սկսվել են Դիլիջանի զարգացման պլանի մշակման աշխատանքները, որն ապրիլին պատրաստ կլինի>>,- նշեց ծրագրի ներկայացուցիչ Սեզար Լոուրենսը:
Տիկին Ալավերդյանը նշեց, որ գլխավոր հատակագծերի մշակման աշխատանքների գործընթացը հաստատված է ՀՀ կառավարության որոշումներով եւ նոր նախագծերի մշակումը եւս պետք է անցնի նախատեսված բոլոր ընթացակարգերը:  Կարեւորելով  մեր հանրապետությունում կատարվող ADB-ի ծրագրերը` տիկին Ալավերդյանն առաջարկեց պարբերաբար կազմակերպել հանդիպումներ եւ փուլային քննարկումների արդյունքում իրականացնել բանկի նախաձեռնած ծրագիրը: