21.01.2014
Փոխնախարար Ռուզան Ալավերդյանը պարգեւատրվել է մեդալով
ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի 2013 թվականի դեկտեմբերի 29-ի հրամանագրով ՀՀ պետական կառավարման համակարգում երկարամյա եւ արդյունավետ աշխատանքի համար, պարգեւատրվել է <<Հայրենիքին մատուցած ծառայությունների համար>> 2-րդ աստիճանի մեդալով:
Հիշեցնենք, որ Ռուզան Ալավերդյանը 2000 թվականի օգոստոսից աշխատում է ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ:
Հայաստանի ճարտարապետների միության վարչության եւ Երեւանի Քաղաքաշինական խորհրդի անդամ է:
