ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


13.01.2014

Էներգաարդյունավետության ծրագրերը քննարկվեցին KfW բանկի ներկայացուցիչների հետ

Հայաստանում շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերը քննարկելու նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանն ընդունեց kfW գերմանական զարգացման բանկի պատվիրակությանը` տարածաշրջանային էներգետիկ ծրագրերի դեպարտամենտի տնօրեն Յան Բլումի գլխավորությամբ:
Ներկայացնելով մեր երկրում շենքերի էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերը նախարար Ս. Թադեւոսյանն ընդգծեց, որ ներկայում կառավարությունն առաջնահերթ է համարում կրթական օբյեկտնների էներգաարդյունավետության բարձարացումը: Այդ նպատակով արդեն քաղաքաշինության նախարարության ներկայացմամբ ՀՀ կառավարությունը հաստատել է մոտ 300 կրթական օբյեկտների ցանկը, որոնք առաջնահերթ հիմնանորոգման կարիք ունեն: Պարոն Թադեւոսյանը նշեց, որ կրթական օբյեկների հիմնանորոգման դեպքում որդեգրվել է համալիր մոտեցման սկզբունքը` սեյսմազինվածության ուժեղացումից մինչեւ էներգաարդյունավետության բարձրացում: ”Ուրախալի է, որ KfW գերմանական բանկի գործակցության մտադրությունը ներկայում նպատակաուղղվում է նաեւ մեր երկրում շենքերի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրերին”.- նշեց նախարարը:
KfW բանկի պատվիրակության ղեկավար Յան Բլումը տեղեկացրեց, որ ներկայում KfW բանկում մշակվում է մեր երկրի հետ գործակցության հետագա ուղղությունները եւ այդ համատեքստում կարեւորվում է Հայաստանում էներգետիկ ոլորտի` այդ թվում շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացումը: KfW բանկի պատվիրակության անդամներն ընդունելի համարեցին կրթական օբյեկտների հիմնանորոգման համալիր մոտեցման սկզբունքը եւ պատրաստակամություն հայտնեցին ծրագրերի կազմման ժամանակ առաջնորդվել այդ սկզբունքով:
Ծրագրի ուղենիշները մշակելու նպատակով, կողմերը նախնական պայմանավորվածություն ձեռք բերեցին առաջիկայում ուսումնասիրություններ կատարել վերոնշյալ կրթական օբյեկտներից որոշակի մասում: