ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


28.12.2013

«Փառք շինարարին» ոսկե մեդալ` քաղաքաշինության նախարարին

Դեկտեմբերի 27-ին ԵՃՇՊՀ-ի նիստերի դահլիճում ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը «Փառք շինարարին» ոսկե մեդալով պարգեւատրեց ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանին` շինարարության բնագավառի բարձրագույն եւ միջին մասնագիտական կրթության կադրերի պատրաստման գործում ունեցած ավանդի համար:
«Հարուստ պատմություն եւ ավանդույթներ ունեցող Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանը իր գոյության ողջ ընթացքում ոչ միայն շինարարների ու ճարտարապետների իսկական դարբնոց է եղել, այլ նաեւ քաղաքաշինության նախարարության առաջին լուրջ գիտական աջակիցն ու գործընկերը”,- իր խոսքում ասաց քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը:
ԵՃՇՊՀ-ի գիտական խորհրդի որոշմամբ ոսկե մեդալներով պարգեւատրվել են նաեւ ՀՀ Նախագահին առընթեր Սեւանի լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը, Հայջրնախագիծ ինստիտուտի տնօրեն, տ.գ.թ. Յուրի Ջավադյանը եւ ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության գլխավոր մասնագետ Սեդրակ Սիմոնյանը: