ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


12.12.2013

Նախարարությունը հետեւողական է լիցենզիաների գործունեության նկատմամբ

Քաղաքաշինության բնագավառում տրված գործունեության լիցենզիաներից, քաղաքաշինության նախարար  Սամվել Թադեւոսյանի  նոյեմբերի 7-ի եւ դեկտեմբերի 5-ի հրամաններով, կասեցվել է շուրջ 163 իրավաբանական անձանց` 115 լիցենզիա եւ 253 ներդիր: Այս փաստն արձանագրվել է ամսեկան մեկ անգամ պարբերականությամբ տեղի ունեցող հանձնաժողովի  վերջին երկու նիստերի արդյունքում:
 Կասեցումների  հիմք է հանդիսացել ընկերությունների հաշվետվությունների մանրակրկիտ ուսումնասիրությունը:  Կասեցումները հիմնականում վերաբերում են գործունեության հետեւյալ տեսակներին` <Շինարարության իրականացում>, <Քաղաքաշինական փաստաթղթերի մշակում եւ փորձաքննություն>, <Ինժեներական հետազննում>, <Շինարարության որակի տեխնիկական հսկողություն> ու <Շենքերի եւ շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն> բնագավառներին: Լիցենզիաների կասեցումից հետո լիցենզավորված իրավաբանական անձինք օրենքով սահմանված կարգով տեղեկացվել են: