ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


21.11.2013

Մշակվել եւ հրատարակվում են օրինակելի նախագծերի կատալոգները

ՀՀ կառավարության նոյեմբերի 21-ի նիստում գործադիրը քննարկել է  քաղաքաշինության ոլորտի վերաբերյալ հարցերը.
ՀՀ կառավարությունը իր նախկինում ընդունած որոշման փոփոխությամբ քաղաքաշինության նախարարության տնտեսած միջոցներից հատկացրել է գումար, Փոքր եւ միջին ձեռնարկությունների համար պահեստի, ջերմատների, չորանոցների եւ գյուղ. մթերքների վերամշակման արտադրամասերի, հաճախ օգտագործվող օրինակելի նախագծերի մշակման եւ դրանց կատալոգի, խորհրդատվական ձեռնարկի ձեւավորման ու հրատարակման համար: Այս նախաձեռնության  արդյունքում կառուցապատողի համար կձեւավորվի նպաստավոր գործարար միջավայր, կկրճատվեն քաղաքաշինական գործունեության ժամկետները՝ շրջանցելով նախագիծ պատվիրելու եւ այն սահմանված կարգով հաստատելու փուլերը: Կխնայվեն նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման եւ փորձաքննության համար նախատեսված ֆինանսական միջոցները, ինչը եւ կնպաստի շինարարության գործունեության խթանմանը եւ փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացմանը:

2013 թվականի պետական բյուջեով նախատեսված մի շարք օբյեկտների ավարտման, նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար ՀՀ կառավարությունը մեկ այլ որոշման փոփոխությամբ կրկին քաղաքաշինության նախարարությանը` իր տնտեսած  միջոցներից գումար է հատկացրել: Մեկ այլ փոփոխությամբ կրկին նախարարության տնտեսած միջոցներից հատկացրել է միջոցներ` հրատապ լուծում պահանջող մի շարք օբյեկտների ավարտման եւ լրացուցիչ աշխատանքների ֆինանսավորման համար: