ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


11.11.2013

Հաստատվեցին մոտ 10 համայնքների գլխավոր հատակագծեր

Համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստում հաստատվեցին Լոռու մարզի Ստեփանավան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Արարատի մարզի Վեդու քաղաքային համայնքների, Գեղարքունիքի մարզի Երանոս, Ձորագյուղ, Ծակքար, Լիճք, Վարդաձոր գյուղական համայնքների գլխավոր հատակագծերը:
Քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը գլխավոր հատակագծերի փոփոխության նախագծային առաջադրանքի մշակման գործընթացում կարեւորեց համայնքի դերակատարությունը եւ հորդորեց համայնքների ղեկավարներին մինչեւ նախագծային առաջադրանքի կազմումը հանրային քննարկումներ անցկացնել համայքի հետ:
Հանձնաժողովի նիստում քննարկվեցին Ճամբարակի քաղաքային համայնքի գլխավոր հատակագծի փոփոխության նախագծային առաջադրանքը, ինչպես նաեւ   Տավուշի մարզի Դիլիջան, Լոռու մարզի Ախթալայի քաղաքային համայնքների եւ Երեւանի Սիլիկյան թաղամասի առանձին հողամասերի նպատակային նշանակությունների փոփոխության հարցերը:
Հանձնաժողովի նիստին մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, համայնքների ղեկավարներ, շահագրգիռ գերատեսչությունների պատասխանատուներ: