ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


16.10.2013

ՄԱԿ-ի աջակցությամբ կանցկացվի Հայաստանի քաղաքաշինության ոլորտի ուսումնասիրություններ

Օրերս Ժնևում ընթացող ՄԱԿ ԵՏՀ-ի (Եվրոպական տնտեսական հանձնաժողով) ղեկավար կոմիտեի հետ բանակցությունների արդյունքում ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը  պայմանավորվածություն է ձեռք բերել ՄԱԿ ԵՏՀ-ի աջակցությամբ Հայաստանում իրականացնել քաղաքաշինության զարգացման, տարածական պլանավորման և բնակարանային քաղաքականության ոլորտների նոր ուսումնասիրություններ (երկրի նոր նկարագրի անցկացում), ինչպես նաև մշակել ազգային գործողությունների պլանը: Այս փաստաթղթերում կարտացոլվեն նաև նշված ոլորտների բարեփոխմանն ուղղված ֆինանսավորման մեխանիզմների վերաբերյալ առաջարկությունները:
Միաժամանակ, պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև ՄԱԿ ԵՏՀ-ի և ՄԱԿ-Հաբիթաթի աջակցությամբ Հայաստանում 2014-2016 թվականներին <Մատչելի բնակարաններ և էներգաարդյունավետություն> թեմայով միջազգային ուսումնական դասընթացներ անցկացնելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-9-ը կայացած ՄԱԿ ԵՏՀ-ի բնակարանային տնտեսության և հողի կառավարման կոմիտեի 74-րդ նստաշրջանում «Բնակարանային քաղաքականության և հողօգտագործման ոլորտներում ԵՏՀ-անդամ երկրների նվաճումները» թեմայով ելույթ է ունեցել քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը: Նա ներկայացրել է 2000-2013 թթ. Հայաստանում քաղաքաշինության բնագավառի՝ շինարարության, տարածական պլանավորման և բնակարանային քաղաքականության ոլորտներում իրականացված աշխատանքները, ձեռքերումները և առկա խնդիրները: Պարոն Թադևոսյանն առաջարկություններ  է  ներկայացրել նաև ՄԱԿ ԵՏՀ–ի հետ համագործակցության ընդլայնման և խորացման առնչությամբ:
Նստաշրջանի ընթացքում հաստատվել է ՄԱԿ ԵՏՀ տարածաշրջանում կայուն բնակարանային տնտեսության և հողերի կառավարման 2014-2020 թվականների ռազմավարությունը, որն ուղեցույց կհանդիսանա  անդամ-երկրների կառավարությունների և ՄԱԿ ԵՏՀ-ի գործունեության համար` կայուն քաղաքաշինության զարգացման, տարածական պլանավորման և բնակարանային տնտեսության ոլորտների հեռանկարային զարգացման գործընթացներում: