ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


07.10.2013

Կասեցվել է քաղաքաշինության բնագավառի ավելի քան 30 լիցենզիա

ՀՀ քաղաքաշինության նախարարությունը հետևողական է քաղաքաշինության բնագավառում տրված գործունեության լիցենզիաների վերահսկողության հարցում: Մանրակրկիտ ուսումնասիրվում է ընկերությունների հաշվետվությունները և ամսեկան մեկ անգամ պարբերականությամբ տեղի ունեցող հանձնաժողովի նիստերի արդյունքում, հայտնաբերված թերացումների հիմքով,  նախարարին ներկայացվում այս կամ այն ընկերության գործունեության լիցենզիայի  կասեցման  հարցը:
Քաղաքաշինության  նախարարի հրամաններով, ուսումնասիրությունների արդյունքում,  երրորդ եռամսյակի տվյալներով,  կասեցվել են թվով 326 անձանց 34 լիցենզիաների եւ 517 ներդիրների գործողությունը: Կասեցումների  հիմք են հանդիսացել լիցենզիաների /ներդիրների/ տարեկան պետական տուրքը չվճարելը, շինարարության որակի տեխնիկական հսկողության, շենքերի եւ շինությունների տեխնիկական վիճակի հետազննության եւ շինարարության իրականացման եռամսյակային հաշվետվությունները չներկայացնելը, շինարարության որակի տեխնիկական հսկողության եռամսյակային հաշվետվությունները թերի ներկայացնելը:
 Լիցենզիաների /ներդիրների/ կասեցումները հիմնականում վերաբերում են գործունեության հետեւյալ տեսակներին` <Շինարարության իրականացում>, <Քաղաքաշինական փաստաթղթերի մշակում եւ փորձաքննություն>, <Ինժեներական հետազննում>, <Շինարարության որակի տեխնիկական հսկողություն> ու <Շենքերի եւ շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն> բնագավառներին: Լիցենզիաների կասեցումից հետո լիցենզավորված իրավաբանական անձինք օրենքվ սահմանված կարգով տեղեկացվել են: