ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


01.10.2013

Հոկտեմբերի 1-ը ճարտարապետների միջազգային օրն է

Ճարտարապետության միջազգային օրը՝ ճարտարապետների մասնագիտական տոնը, նշվում է 1985 թվականից «Ճարտարապետների միջազգային միության» նախաձեռնությամբ ամեն տարվա հոկտեմբերի առաջին շաբաթը: Այս տարի այն նշվում է հոկտեմբերի  1-ին:
 Քաղաքի թամանյանական շունչը եւ ճարտարապետական ուրվագիծը պահպանելու համար ճարտարապետները ջանք ու եռանդ չեն խնայում: Իսկ այդ գործում նրանց մշտական աջակիցն է կառավարությունը:
Բնակիչների անձնական զարգացման եւ բարեկեցության համար անհրաժեշտ պայմանների ապահովման նպատակով մշակվել է Երեւանի <<Փոքր կենտրոնի>> հայեցակարգը որը հնարավորություն է տալիս կենտրոնի ճարտարապետական տեսքի պահպանմանը զուգահեռ դիմակայել նաեւ աղետներին եւ ճգնաժամերին, ինչպես նաեւ ապահովում է բնակչության անվտանգության եւ սանիտարահիգիենիկ պայմանները: Այս ամենը արվել եւ արվում է մեր ճարտարապետների ճկուն մտքի շնորհիվ:
Շնորհավոր տոնդ սիրելի ճարտարապետ: Շարունակիր պահպանել մեր ճարտարապտության դարավոր ավանդույթները եւ հայ ճարտարապետի բարի համբավը: