ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


20.09.2013

Մեկնարեց Գյումրու “Մուշ-2” թաղամասի օդածխատար համակարգի գործարկումը. Քաղաքաշինության նախարարը “Մուշ-2”-ում էր

Սեպտեմբերի 20-ին փորձնական փուլով մեկնարկեց Գյումրու “Մուշ-2” թաղամասի 71 եւ 72 շենքերի թվով 96 բնակարանի օդածխատար համակարգի գործարկումը, որի կարեւորությունից ելնելով Գյումրիում էր ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Գյումրի կատարած այցի ընթացքում նախարար Սամվել Թադեւոսյանն անդրադառնալով այս խնդրին` բնակիչներին տեղեկացրել էր, որ “Մուշ-2” եւ “Անի” թաղամասերում նախորդ տարի շահագործման հանձնված 1756 բնակարանների օդածխատար համակարգի վերափոխման հարցն առաջացել էր քաղաքացիների անվտանգության լրացուցիչ միջոցառումների ապահովման անհրաժեշտությունից: “Նախարարության կողմից խնդիր էր դրվել կառուցապատող “Գլենդել հիլզ” ընկերության առջեւ տեղադրել` յուրաքանչյուր տարի սպասարկման կարիք չունեցող, ավելի երկարատեւ օգտագործման ծխատար համակարգեր: Այսօրվա ծխատար համակարգերը համապատասխանում են նորմատիվներին, սակայն ամեն տարի սպասարկման կարիք է զգացվում: Հաշվի առնելով այս տարածքում ապրող բնակչության սոցիալական վիճակը,  կառուցապատողի առջեւ երկարատեւ սպասարկման ծխատարների տեղադրման խնդիր դրվեց”,-նշել էր նախարարը:
“Արտինժեներինգ” ընկերությանը “Մուշ-2” թաղամասի 33 շենքերում սեպտեմբերի 14-ից սկսել է այդ գործընթացը, իսկ հոկտեմբերի 15-ից աշխատանքները կսկսվեն “Անի” թաղամասի 5 շենքերում:
 
Ավելացնենք, որ  նախարար Սամվել Թադեւոսյանը շրջայց կատարեց նաեւ “Մուշ-2” թաղամասի շինհրապարակում, որտեղ մեկնարկել են լրացուցիչ 420 բնակարանների կառուցման աշխատանքները: Շինարարները նախարարին հավաստիացրեցին, որ աշխատանքները կնթանան ժամանակացույցին համապատասխան: Ի դեպ, քաղաքաշինության նախարարությանը “Գլենդել հիլզի” ներկայացրած ժամանակացույցի համաձայն, մինչեւ 2013 թվականի տարեվերջ կավարտվեն  շինարարության ընթացքում գտնվող 360 բնակարանների աշխատանքները, իսկ 2014 թվականի առաջին կիսամյակում կավարտվեն 995 բնակարանների աշխատանքները:
Նույն օրը, ՀՀ քաղաքաշինության նախարարը Գյուրիում կայացած խորհրդակցության ժամանակ, Հանրապետության նախագահին զեկուցեց աղետի գոտում պետական աջակցությամբ ընթացող բնակարանային ապահովման ծրագրի ընթացքի վերաբերյալ: