12.01.2023
Վարչապետը հանձնարարել է Հայաստանում արվեստի և սպայական ավագ դպրոցներ ստեղծելու ուղղությամբ աշխատանք սկսել
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է աշխատանքներ սկսել Հայաստանի Հանրապետությունում արվեստի և սպայական ավագ դպրոցներ ստեղծելու ուղղությամբ։
Կառավարության ղեկավարը խնդիր է առաջադրել Քաղաքաշինության կոմիտեին՝ սկսելու նախագծման աշխատանքները։ Իսկ կրթական հատուկ ծրագրերը նախապատրաստելու առումով խնդիր է առաջադրվել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:
Վարչապետն ընդգծել է, որ ավագ դպրոցները պետք է ունենան արդիական կրթական ծրագրեր, արդիական նորակառույց ենթակառուցվածք և հագեցած լինեն ոլորտի գերժամանակակից տեխնիկական միջոցներով։
Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ բոլոր տեսակի մարտահրավերներին կառավարության արձագանքը պետք է լինի ասիմետրիկ. «Սրվող մարտահրավերների ֆոնին մենք առավել մեծ ուշադրություն պետք է դարձնենք կրթության, գիտության, մշակույթի ոլորտներին, որովհետև բոլոր մեր հետազոտությունները, ուսումնասիրությունները, եզրակացությունները բերում ենք նրան, որ այս ոլորտում մեր ռազմավարական ներդրումներն են, որ ինչ-որ մի կետի բերելու են գլոբալ առումով այն խնդիրների լուծմանը որևէ բանաձևով, որը մենք այսօր ունենք»:
Մանրամասները՝ տեսանյութում: https://bit.ly/3GWLJzY
Ավելին՝ https://bit.ly/3izWkHE